Оգոստոսին կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 252 գործարք

01.09.2022 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա
Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2022 թվականի օգոստոս ամսվա տվյալները։

Մասնավորապես, բորսայում օգոստոսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 28.3 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առեւտրի ընդհանուր ծավալը օգոստոսին կազմել է ավելի քան 4.3 մլրդ ՀՀ դրամ: Առեւտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 43 գործարք։

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի եւ թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի օգոստոս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 456.5 մլրդ դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 3.3 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 252 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 111։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 3.2 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թվականի օգոստոսի համապատասխան ցուցանիշը մոտ 23%-ով։

Բաժնետոմսերի առեւտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 69.4 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է ավելի քան 65%-ով՝  հասնելով 265 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 358 գործարք։

Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։
 
Դիտում՝ 48206
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW