Դարձի՛ր բաժնետեր. Հայէկոնոմբանկը բաժնետոմսեր է թողարկել
01.08.2022 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


«Հայէկոնոմբանկը, լինելով բանկային համակարգի կազմավորման ակունքներում, ավելի քան 30 տարիների ձեռք բերած փորձի շնորհիվ տարեցտարի ամրապնդում է իր դիրքերը շուկայում՝ ապահովելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ:
Բանկի բաժնետոմսերի գրավչության մասին է խոսում վերջին 5 տարիներին (30.06.2017թ. համեմատ 30.06.2022թ.) բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքի մոտ 80% աճը, որը զուգակցվում է շահաբաժինների ամենամյա վճարման քաղաքականությամբ՝ մեծապես կարեւորելով ինչպես բաժնետերերի պահանջները, այնպես էլ բանկի արդյունավետ զարգացումը, որը դարձյալ նպաստելու է բաժնետերերի շահերին: Վերջին 20 տարիներին բանկն իր բաժնետերերին շահաբաժին է վճարել 18 անգամ:
Բաժնետերերին հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ստանալ տարեկան շահաբաժին, այլեւ մասնակից դառնալ բանկի կառավարմանը՝ մաս կազմելով իրականացվող մի շարք նախագծերին: Հայէկոնոմբանկի նկատմամբ ձեւավորված վստահության մասին է վկայում բաժնետերերի աճող քանակը, որոնց թիվը մոտենում է 6,000-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաժնետոմս կարելի է ձեռք բերել Երեւան քաղաքում եւ մարզերում գործող բանկի թվով 54 մասնաճյուղից: Մանրամասների համար կարող եք այցելել բանկի կայքէջ:
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: