Ֆասթ Կրեդիտը կտեղաբաշխի 11.5% դրամային եւ 6.25% դոլարային եկամտաբերությամբ պարտատոմսեր
11.07.2022 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Ֆասթ Կրեդիտ

Առաջին տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել 2022թ․ հուլիսի 13-19-ը՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 500 մլն ՀՀ դրամ եւ 3 մլն ԱՄՆ դոլար ծավալով։ Կազմակերպությունը տեղաբաշխելու է 5 000 (հինգ հազար) դրամային եւ 30 000 (երեսուն հազար) դոլարային պարտատոմս: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյա պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքն է 100000 դրամ, իսկ դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար:
Թողարկվող պարտատոմսերի առաջին տեղաբաշխման պայմանները
Դասը |
Անվանական արժեկտրոնային |
|
|
Անվանական արժեք |
100 000 ՀՀ դրամ |
100 ԱՄՆ դոլար |
|
Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը |
500 000 000 ՀՀ դրամ |
3 000 000 ԱՄՆ դոլար |
|
Թողարկվող պարտատոմսերի քանակ |
5000 հատ |
30000 հատ |
|
Շրջանառության ժամկետ |
24 ամիս |
24 ամիս |
|
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք |
11․5% |
6․25% |
|
Արժեկտրոնների վճարման պարբերականություն |
Եռամսյակային |
Եռամսյակային |
|
Թողարկող |
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ |
||
Տեղաբաշխող |
«Դայմենշն» ՓԲԸ |
Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից:
Պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 24.06.2022թ-ի թիվ 1/294Ա որոշմամբ), դրամային եւ դոլարային տեղաբաշխման հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: