Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը

08.07.2022 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմսեր
Հայէկոնոմբանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտել է 10.50% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային եւ 5.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

Տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը կազմում է 1,500,000,000 ՀՀ դրամ եւ 5,000,000 ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2025 թվականի մայիսի 4-ին:

Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում եւ ունենալու են շուկա ստեղծող (market maker):
Դիտում՝ 54448

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW