ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի դրամային եւ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխող

14.04.2022 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ԱրարատԲանկ #«ՖԻՆՔԱ» #պարտատոմսեր
ԱրարատԲանկը կտեղաբաշխի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից սույն թվականի ապրիլի 20-ին թողարկվող անվանական արժեկտրոնային դրամային եւ դոլարային պարտատոմսերը։       

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվելու են 12,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 300,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով եւ 6,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 1,400,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր։

Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկակզմի 10,000 ՀՀ դրամ, իսկ մեկ դոլարային պարտատոմսի անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար։ Թե՛ դրամային, թե՛ դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը՝ 24 ամիս։
Դիտում՝ 196681

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW