IDBank-ը դոլարային պարտատոմսերի հերթական տրանշն է թողարկել
05.04.2022 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5 մլն դոլար։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը` 3%, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումը կիրականցվի եռամսյա պարբերականությամբ։
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի ապրիլի 5-ից մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում եւ ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով՝ IDBank-ի պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ «IDBank-ի պարտատոմսեր գնելու գործընթացը հնարավորինս պարզեցված է, իսկ արդեն ձեռք բերված պարտատոմսերի մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է տեսնել Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնում։ Այդտեղ նշվում են պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման եւ պարտատոմսերի մարման օրերը»,- ասել է Արման Ասատրյանը։
IDBank-ի պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես լրացնել համապատասխան հայտը եւ ներկայացնել բանկ։ IDBank-ի 2021թ․ հինգերորդ թողարկման պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հետեւյալ հղմամբ։
Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021թ. Թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: