Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 2022 թվականի փետրվար ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առեւտրի եւ շուկայի ծավալների նկատելի աճ։Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդների ծավալը կազմել է 40 մլրդ դրամ: Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առեւտրի ընդհանուր ծավալը փետրվարին կազմել է ավելի քան 10.4 մլրդ դրամ՝ 2021 թ․-ի փետրվարի համեմատ գրանցելով 432% աճ (ավելի քան 5 անգամ): Կնքվել է պետական գանձապետական պարտատոմսերով 81 գործարք։ Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛շուկայի եւ թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի փետրվար ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 497.2 մլրդ դրամ, որը 8.2%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առեւտրի ծավալը 2021 թ․-ի փետրվարի համեմատ աճել է 57%-ով՝ հատելով 6.3 մլրդ դրամի շեմը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 241 գործարք։Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 101-ի։Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3.2 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի փետրվարի համապատասխան ցուցանիշը 26%-ով։ Բաժնետոմսերի առեւտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես բազմապատիկ աճել է՝ հասնելով 54 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 90%-ով՝ հասնելով 260.3 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 92 գործարք։ Բորսայական գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։ Tweet Դիտում՝ 9471