AMANLBB2GER8 ծածկագրով դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը հերթական անգամ ավարտվել է նախատեսվածից շուտ։Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 1 500 000 000 ՀՀ դրամ է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 9,25%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս։Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։ Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021 թվ. թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 13822