IDBank-ը սույն թվականի փետրվարի 7-ին հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի AMANLBB2FERO տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2022 թվականի առաջին (ԿԲ նախագահի 23 հուլիսի 2021թ. թիվ 1/392 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում 3-րդ) դոլարային տրանշը` հետեւյալ պայմաններով. - Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար- Քանակը՝ 50 հազար հատ- Անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար- Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս- Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4%, - Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս պարբերականությամբ։Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի փետրվարի 7-ից մինչեւ 2022 թվականի մայիսի 4-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker): IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով` պարտատոմսը ներկայում ամենավստահելի ֆինանսական գործիքներից է։ «Մեր հասարակությունը, ֆինանսական աշխարհում ակտիվ քաղաքացիները, պարտատոմսերն ընկալում են որպես շահավետ ներդրման տարբերակ, եւ դա իրականում այդպես է․ նախ պարտատոմսի դիմաց դրա սեփականատերը ստանում է եկամուտ, որը ենթակա չէ հարկման, բացի այդ՝ պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։ Այս եւ մի շարք այլ գործոններ նպաստում են պարտատոմսերի շուկայի ակտիվացմանը, ինչը մենք տեսնում ենք մեր յուրաքանչյուր տեղաբաշխման ժամանակ․ պարտատոմսերը սպառվում են ժամկետից շուտ»,- ասել է Արման Ասատրյանը։ IDBank-ի պարտատոմս կարող եք ձեռք բերել` լրացնելով համապատասխան հայտը եւ ներկայացնելով բանկ։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը եւ պարտատոմսերի մարման օրը։IDBank-ի 2022թ․ առաջին թողարկման պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հղմամբ։Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021թ. Թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 10067