Կոնվերս Բանկը դրամային եւ դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել
26.10.2021 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Հոկտեմբերի 15-ին կատարվել է դրամային պարտատոմսերի (AMCOVSB28ER6) արժեկտրոնի մարում՝ 49 մլն դրամի չափով եւ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի (AMCOVSB29ER4) արժեկտրոնի մարում՝ մոտ 132 մլն դրամի չափով:
Իսկ հոկտեմբերի 18-ին դրամային պարտատոմսերի (AMCOVSB2AER7) արժեկտրոնի մարումը կազմել է 47,5 մլն դրամ, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի (AMCOVSB2BER5) արժեկտրոնի մարումը՝ մոտ 63 մլն ՀՀ դրամ:
Նշված ծածկագրերով պարտատոմսերը Կոնվերս Բանկը թողարկել է 2019 թվականին: Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 15 մլն ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: