Յունիբանկը թողարկել է դրամային պարտատոմսեր. եկամտաբերությունը՝ 10.5%
11.09.2020 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Յունիբանկ

Ինչպես նշել են բանկում, թողարկման ծավալը կազմում է 500 մլն դրամ, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10 000 դրամ: Պարտատոմսերի մարման ժամկետը սահմանվել է 27 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:
Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2020թ. հոկտեմբերի 5-ին, որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում: Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում:
«Պարտատոմսերի հիմնական առավելությունները երաշխավորված բարձր եկամուտն ու իրացվելիությունն է, ինչպես նաև ապահովվածությունը: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Եվս կարևոր առավելություն է, որ Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սա Յունիբանկի թվով 12-րդ թողարկումն է: Այժմ տեղաբաշխման փոլում են գտնվում նաև բանկի 36 ամիս մարման ժամկետով դոլարային պարտատոմսերը, որոնց եկամտաբերությունը կազմում է 5,25% տարեկան: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը կարող են ձեռքբերբել նաև ռուսաստանյան ներդրողները՝ առանց Հայաստանում հաշիվ բացելու: Բանկի դոլարային պարտատոմսերը ներառված են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում (ISIN AMUNIBB2AER2):
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և Ազդագրի Լրացումը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ/ և թողարկման պայմանները հրապարակված են կայքի «Պարտատոմսեր» էջում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: