IDBank-ը պարտատոմսերի հոբելյանական 10-րդ տրանշն է թողարկում

21.07.2020 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#IDBank #պարտատոմսեր
IDBank-ը հուլիսի 22-ին 5մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր կթողարկի։

Ինչպես նշել են բանկում, պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 3 ամիս է, արժեկտրոնային տարեկան եկամտրաբերությունը՝ 4,75%, արժեկտրոնը վճարվելու է եռամսյա պարբերականությամբ։

Բանկի Ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով՝ այս թողարկումը 2020 թվականի առաջին, բայց ընդհանուր առմամբ IDBank-ի 10-րդ՝ հոբելյանական թողարկումն է, ընդ որում այն սպասված էր հաճախորդների կողմից:

«Պարտատոմսերն այսօր ամենապահանջված ու եկամտաբեր ֆինանսական գործիքներից են համարվում։ Դա պայմանավորված է ինչպես վերջերս տեղի ունեցած հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, այնպես էլ մեր հաճախորդների՝ բանկի նկատմամբ  վստահությամբ»,- ասել է Արման Ասատրյանը։

AMANLBB2AER1 տարբերակիչ ծածկագրով 2020թ. առաջին  թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2020թ. հուլիսի 22-ից մինչեւ 2020թ. հոկտեմբերի 20-ը ներառյալ, որից հետո ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա»-ում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը եւ ներկայացնել բանկ։ Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ։

Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 1/291Ա որոշմամբ։ Ազդագրի էլեկտրոնային տարբերակին եւ թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ  IDBank-ի պաշտոնական կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 8702
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai