Ամբողջապես տեղաբաշխվել են Արմսվիսբանկի եվրոյով պարտատոմսերը
02.07.2020 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Արմսվիսբանկ

Արդյունքում՝ տեղաբաշխվել է տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլն եվրոյի չափով:
Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
- տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000 եվրո,
- մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 եվրո,
- տեղաբաշխված պարտատոմսերի քանակը՝ 50,000 հատ,
- արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 3,5%,
- արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,
- շրջանառության ժամկետը՝ 5 տարի:
«Հատկանշական է, որ վերը նշված պարտատոմսերի տեղաբաշխմանը զուգահեռ բանկը տեղաբաշխել է 10 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ անվանական ծավալով պարտատոմսերի եւս 2 թողարկում: 01.06.2020թ. Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդային եղանակով հաջողությամբ տեղաբաշխվել է բանկի դրամային պարտատոմսերի ամբողջ ծավալը, իսկ 03.06.2020թ. վաղաժամկետ ավարտվել է դոլարային պարտատոմսերի բաժանորդագրությունը»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:
Ներկայումս շրջանառվում է բանկի պարտատոմսերի 11 թողարկում՝ ներառյալ վերջին երեք թողարկումները (5 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով՝ 41 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 3-ը՝ ՀՀ դրամով՝ 18 մլրդ դրամ ծավալով եւ 3-ը՝ եվրոյով՝ 18 մլն եվրո ծավալով):
Բոլոր պարտատոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում, բացառությամբ վերջին երեք թողարկումների պարտատոմսերի, որոնք ներկայումս գտնվում են ցուցակման փուլում:
Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով բանկը բոլոր թողարկումների գծով օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ: Միաժամանակ, բանկի կողմից հաջողությամբ մարվել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով երեք թողարկում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: