Յունիբանկի 10-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են բորսայում

24.12.2019 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Յունիբանկ #պարտատոմս
Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխել է $1 000 000 ծավալով պարտատոմսերի 10-րդ թողարկումը եւ այն ցուցակել Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) երկրորդային (Bbond) ցուցակում:

Բանկում նշել են, որ ընդհանուր առմամբ ցուցակվել է 10 000 հատ պարտատոմս (UNIBBA) 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Ցուցակման պահից սկսած նշված պարտատոմսերով կարելի է կատարել հասցեական առեւտուր եւ ռեպո գործարքներ:

Յունիբանկի դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5,25%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

«Պարտատոմսերի ընտրության հիմնական չափանիշները եկամտաբերությունն ու ապահովածությունն են: Մեր պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ, ինչի մասին վկայում է ժամկետից շուտ թողարկման ամբողջ ծավալի սպառումը: Հաճախորդները վստահում են Յունիբանկին՝ որպես Հայաստանի առաջատար մանրածախ բանկերից մեկին, որը մշտապես ձգտում է առաջարկել խնայողությունները ներդնելու եկամտաբեր տարբերակներ: Մեր պարտատոմսերի մեծ մասը ձեռք է բերվել անհատ հաճախորդների կողմից»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ) եւ թողարկման պայմանները հրապարակված են կայքի «Բաժնետերեր» բաժնի «Պարտատոմսեր» էջում:
Դիտում՝ 8407
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW