IDBank-ը պարտատոմսերի երկու նոր տրանշ է թողարկել

07.11.2019 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#IDBank #պարտատոմս
2019թ. նոյեմբերի 7-ին IDBank-ն իրականացրել է անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի միանգամից երկու տրանշ՝ 2019-ի թվով 2-րդ եւ 3-րդ  տրանշերը, այսպիսով, պարտատոմսերի թողարկումները հասցնելով 9-ի։

Բանկում նշել են, որ թվով 2-րդ տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 5 000 000 դոլար է, արժեկտրոնային եկամուտը՝ 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ:

Տրանշ 3-ի թողարկման ընդհանուր ծավալը 250 000 000 դրամ է, անվանական արժեքը 50 000 դրամ է, արժեկտրոնի տոկոսադրույքը՝ 9,5% տոկոս, վճարումները կկատարվեն եռամսյա պարբերականությամբ։

2019թ. երկրորդ եւ երրորդ տրանշերի պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի եւ 3 ամիս է, տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2020թ․ հունվարի 31-ը․ այդ ընթացքում պարտատոմսերը կարելի է ձեռք բերել IDBank-ի բոլոր մասնաճյուղերից։

Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» եւ գնանշվելու են Marketmaker-ի՝ շուկա ստեղծողի կողմից։

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։
Դիտում՝ 12470

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW