Հոկտեմբերի 17-ից Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը, որի շրջանակում կտեղաբաշխվեն 5 մլն դոլար ընդհանուր արժեքով դոլարային եւ 1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով դրամային պարտատոմսեր:Բանկում նշել են, որ դոլարային պարտատոմսերի անվանական արժեքը 100 դոլար է, տարեկան եկամտաբերությունը՝ 5,25%, իսկ դրամային պարտատոմսերի անվական արժեքը 100 000 դրամ է, տարեկան եկամտաբերությունը՝ 9,50%:Պարտատոմսերի շրջանառման ժամկետը 36 ամիս է, տոկոսագումարի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Այս տեղաբաշխումը նպատակ ունի ապահովել Կոնվերս Բանկի պարտատոմսերի թողարկման շարունակականությունը՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով դրանք ձեռք բերել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից:Տեղաբաշխման ավարտը նախատեսված է 2020թ. փետրվարի 28-ին:Սա 2019թ. Կոնվերս Բանկի կողմից պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումն է: Ավելի վաղ բանկը տեղաբաշխել էր 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային եւ 10 մլն դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսեր: Ներկայում տեղաբաշխվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է այս հղումով: Tweet Դիտում՝ 6460