IDBank-ի՝ 2017թ. հոկտեմբերին թողարկված դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի 5-րդ տրանշը մարվել է: Բանկում նշել են, որ տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5 մլն դոլար էր, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 5,75%: Հայաստանի Ֆոնդային բորսայում ներկայում շրջանառվում են IDBank-ի կողմից 2018թ. հոկտեմբերին եւ 2019թ. փետրվարին թողարկված դոլարային պարտատոմսեր, որոնց շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային եկամուտը՝ 5,25%, արժեկտրոնային վճարումներն իրականացվում են եռամսյակային պարբերականությամբ: 2016-ից առ այսօր IDBank-ը թողարկել է 30 մլն դոլարի եւ 1 մլրդ դրամի արժեկտրոնային պարտատոմսեր։ «IDBank-ի պարտատոմսերը սովորաբար տեղաբաշխվում են ժամկետից շուտ, իսկ երկրորդային շուկայում մեծ պահանջարկ են վայելում, ինչը վկայում է, որ բանկի նկատմամբ արժեթղթերի շուկայում ձեւավորված է կայուն վստահության մթնոլորտ, իսկ պարտատոմսը որպես ներդրումային գործիք կիրառելու միտումն, առհասարակ, գնալով ավելի մեծ տարածում է ստանում հաճախորդների շրջանում»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 8330