Կոնվերս Բանկն ամբողջությամբ մարել է 2017թ. թողարկված դրամային պարտատոմսերը

06.08.2019 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմսեր
Կոնվերս Բանկի՝ 2017թ. թողարկված դրամային պարտատոմսերն ամբողջությամբ մարվել են:

Ինչպես նշել են բանկում, տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր ծավալը 1 մլրդ դրամ էր, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 10,5%:

Տեղաբաշխման ընթացքում պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը որոշակիորեն արտահայտվել է նաեւ երկրորդային շուկայում, որտեղ իրականացվել են ավելի քան 256 մլն դրամի չափով բորսայական գործարքներ:

Ընդհանուր կատարված գործարքների միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,87% (նվազագույնը՝ 7,93%, իսկ առավելագույնը գրանցվել է արժեկտրոնի տոկոսադրույքի չափով):

«Ապահովելով թողարկումների շարունակականությունը՝ բանկը ներկայում հաճախորդներին առաջարկում է ձեռք բերել դրամային պարտատոմսեր, որոնք ունեն 36 ամիս մարման ժամկետ եւ 9,75% եկամտաբերություն: Տեղաբաշխման ավարտը նախատեսված է սեպտեմբերի 16-ին»,- նշել են բանկում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով:
Դիտում՝ 2545
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW