Կոնվերս Բանկն արժեկտրոններ է վճարել

26.04.2019 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկը դրամային, դոլարային եւ եվրո արժույթով պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել:

Բանկում նշել են, որ հաճախորդներին վճարված գումարի չափը կազմել է 312,6 մլն դրամ, որից 45%-ը բաժին է ընկել դրամային, 38%-ը՝ դոլարային, իսկ 17%-ը՝ եվրոյով պարտատոմսերին:

2018թ. ապրիլին իրականացված պարտատոմսերի թողարկման արդյունքում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային, 10 մլն դոլարային եւ 5 մլն եվրո ընդհանուր ծավալով պարտատոմսեր, որոնք ցուցակվել եւ շրջանառվում են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ նախորդող տասներկու ամիսների ընթացքում գրանցելով ընդհանուր 2,2 մլրդ դրամին համարժեք առեւտրային գործարք:

Բանկում հիշեցրել են, որ այս տարվա ապրիլի 15-ից սկսվել են $10 մլն եւ 1 մլրդ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի նոր թողարկումներ, որոնց մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:
Դիտում՝ 2264
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW