Յունիբանկի դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% տարեկան եկամտաբերություն
19.04.2019 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Յունիբանկ

Ինչպես նշել են բանկում, պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է $100: Արժեկտրոնային եկամուտը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ:
«Պարտատոմսերի հիմնական առավելություններն ապահովածությունն ու երաշխավորված բարձր եկամուտն են: Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Յունիբանկի պարտատոմսերի նկատմամբ բնակչության հետաքրքրությունը բարձր է, ինչի մասին վկայում են նախորդ թողարկումների արդյունավետ տեղաբաշխումները: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակված են բորսայում եւ ընդգրկված են Abond ցուցակում»,- ասված է հաղորդագրությունում:
Պարտատոմսերի 9-րդ թողարկումը կազմել է $5 մլն (50 հազար պարտատոմս): Շրջանառության ժամկետը սահմանված է 36 ամիս, պարտատոմսերը կմարվեն 2022թ. մարտի 20-ին:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը, համապատասխան լրացումները եւ թողարկման պայմանները հրապարակված են Յունիբանկի կայքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: