Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան մարտի 25-ին անցկացրել են ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի ներկայացել է նոր անվանմամբ՝ «AMX մրցանակաբաշխություն 2019»։ Մրցանակաբաշխությանը ներկայացվել է 11 անվանակարգ, որից հինգը` բորսայի, իսկ վեցը դեպոզիտարիայի գործընկեր կազմակերպությունների համար էր։ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը կարեւորել է պետական ու ֆինանսական կառույցների, կազմակերպությունների ու արհեստավարժ մասնագետների ներգրավվածությունը հայաստանյան կապիտալի շուկայի զարգացման հարցում։Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը եւս ընդգծել է բոլոր կողմերի ակտիվ ներգրավվածության կարեւորությունը՝ բարձր գնահատելով Կենտրոնական դեպոզիտարիայի սերտ համագործակցությունը իր գործընկերների հետ։2018 թվականի արդյունքներով այս տարի AMX մրցանակաբաշխության հաղթողներն են.- Կորպորատիվ արժեթղթերի շուկայում բորսայի անդամ 2019 - Արմսվիսբանկ- Պետական պարտատոմսերի շուկայում բորսայի անդամ 2019 - Ամերիաբանկ- Ռեպո գործարքների շուկայում բորսայի անդամ 2019 - Արմենբրոկ- AMX բորսայի անդամ 2019 (AMX Grand Prix 2019) - Արարատբանկ- Տարվա գործընկեր առեւտրի մասնակից 2019 - Արաքսյա Հարությունյան, Արմենբրոկ- Կորպորատիվ արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր-պահառու 2019 - Արմենբրոկ- Օտարերկրյա արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու 2019 - Ամերիաբանկ- Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ 2019 - Արմսվիսբանկ- Արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկային միասնական համակարգի անդամ 2019 -Արմենբրոկ- Արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկային միասնական համակարգի անդամի աշխատակից 2019 - Սիրանուշ Հարությունյան, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ: Tweet Դիտում՝ 9883