Յունիբանկը թողարկում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

22.03.2019 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Յունիբանկ #պարտատոմս
Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր:

Բանկում նշել են, որ պարտատոմսերը կունենան $5 մլն ծավալ, տարեկան 5% եկամտաբերություն: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ:

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը $100 է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում:

Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչեւ 2019թ. մայիսի 20-ը:

«Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել ենք դրամով եւ դոլարով ութ թողարկում, ինչը փաստում է Յունիբանկի պարտատոմսերի նկատմամբ բնակչության հետաքրքրության մասին: Պարտատոմսերը խնայողություններն ավելացնելու շահավետ միջոց են»,- նշել է Յունիբանկի Ներդրողների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացման վարչության պետ Մարգարիտա Համբարձումյանը:

Բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Դիտում՝ 6378

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW