ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի՝ $2 մլն ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։Այս մասին տեղեկացրել է ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը:2018թ. դեկտեմբերի 5-ին գրանցված ծրագրային ազդագրի շրջանակում փետրվարի 25-ին ՖԻՆՔԱ-ն իրականացրել էր պարտատոմսերի 4-րդ (AMFNCAB24ER8) տրանշի տեղաբաշխումը՝ $2 մլն ծավալով, իսկ 2019թ. մարտի 18-ին դրանք ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում։ Որպես պարտատոմսերի շուկա ստեղծող հանդես է գալիս Արարատբանկը։«Սա ՖԻՆՔԱ-ի պարտատոմսերի 3-րդ ընթացիկ ցուցակումն է. հաշվի առնելով կազմակերպության կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ ներդրողների պահանջարկը՝ նախատեսում ենք պարտատոմսերի նոր թողարկումներ՝ մեր դիրքերը կորպորատիվ պարտատոմսերի շուկայում ամրապնդելու համար»,,- հավելել է Անուշ Պետրոսյանը:Պարտատոմսերի թողարկման ազդագիրը եւ թողարկման վերջնական պայմանները հրապարակված են ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի եւ Արարատբանկի կայքերում: Tweet Դիտում՝ 2507