«Ֆինքա»-ն հայտարարում է պարտատոմսերի երրորդ թողարկման մասին

17.12.2018 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ֆինքա #Անուշ Պետրոսյան #Արարատբանկ
«Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունն այսօր հայտարարել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երրորդ թողարկման եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի հարթակում տեղաբաշխման մասին:

Այս մասին տեղեկացրել է «Ֆինքա» ՈՒՎԿ-ի ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը:

«Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում գոյացած միջոցներն ուղղվելու են Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսների զարգացմանը: Սա ընկերության երրորդ թողարկումն է, եւ մենք ակնկալում ենք ներդրողների ակտիվ մասնակցություն, ինչպես իրավաբանական, այնպես ել ֆիզիկական անձանց կողմից: Մեր պարտատոմսերը հնարավորություն կտան ներդրողներին ստանալ բավականին գրավիչ եկամուտ՝ քիչ ռիսկային գործոնով»,- նշել է նա:

Երրորդ թողարկումով կտեղաբաշխվի 140 հազ. հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1 400 000 000 ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսը՝ 10 000 դրամ անվանական արժեքով, 10,5% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով (կուպոնի վճարումները` կիսամյակային պարբերականությամբ) եւ 36 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է Արարատբանկը, որը հետագայում հանդիսանալու է նաեւ պարտատոմսերի մարքեթ մեյքերը:
Դիտում՝ 3368

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW