IDBank-ը հայտարարում է 1-ին թողարկման պարտատոմսերի մարման մասին

12.12.2018 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#IDBank #պարտատոմս
IDBank-ն այսօր իրականացնելու է 1-ին թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի մարում եւ արժեկտրոնային եկամուտների վճարում՝ սեփականատերերի ռեեստրում գրանցված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց բանկային հաշիվներին անկանխիկ փոխանցումների միջոցով:

Բանկի 1-ին թողարկման պարտատոմսերի թողարկման ծավալը $5 մլն էր, ժամկետայնությունը՝ 24 ամիս։ Արժեկտրոնների վճարումը կատարվում էր կիսամյակային պարբերականությամբ։

IDBank-ը նոյեմբերի 22-ին թողարկել է իր 6-րդ տրանշի պարտատոմսերը, որոնց արժեկտրոնների վճարումը հաճախորդների խնդրանքով իրականացվելու է 3-ամսյա պարբերականությամբ։ 6-րդ թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 3 ամիս է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը՝ տարեկան 5,25%։

6-րդ տրանշի պարտատոմսերը կարելի է ձեռք բերել մինչեւ դեկտեմբերի 28-ը IDBank-ի ցանկացած մասնաճյուղում։

Պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ մշտապես գնանշվելու են շուկա ստեղծողի (marketmaker) միջոցով։

Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Դիտում՝ 2806
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW