Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխել է 500 մլն դրամի պարտատոմսերի թողարկումը

08.11.2018 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Յունիբանկ #պարտատոմս
Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է վեցերորդ թողարկման դրամով պարտատոմսերը, որոնց ծավալը կազմում էր 500 մլն դրամ:

Բանկում նշել են, որ դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը սահմանված է 10%, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2020թ. հոկտեմբերի 22-ին:

«Յունիբանկի նոր թողարկման պարտատոմսերի ցուցակումը եւս կիրականացվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում, ինչը հնարավորություն կտա սկսել պարտատոմսերի շրջանառությունը, ինչպես նաեւ` իրականացնել հասցեական եւ ռեպո գործարքներ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1568
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW