Հայէկոնոմբանկի պարտատոմսերը կշրջանառվեն «ՆԱՍԴԱՔ Արմենիա»-ում

01.08.2018 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմս
«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ի $2 000 000 ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը (HEZBB4) այսօր ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում՝ ընդգրկվելով երկրորդային Bbond ցուցակում:

Բանկում նշել են, որ ընկերության HEZBB4 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB24ER2) ներառում են 20 000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս՝ $100 անվանական արժեքով, արժեկտրոնի 5% տոկոսադրույքով եւ 27 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերը թույլատրվել են նաեւ հասցեական եւ ռեպո գործարքների կնքմանը:

Պարտատոմսերի շուկա ստեղծող (մարքեթ մեյքեր) է հանդիսանալու «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ն, որն ապահովելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում պարտատոմսերի երկկողմանի գնանշումները:
Դիտում՝ 2667

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW