Կոնվերս Բանկը սկսել է իր թողարկած կորպորատիվ դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը: Բանկում նշել են, որ տեղաբաշխմանը կհաջորդի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:Թողարկման ընդհանուր ծավալը 1 մլրդ դրամ է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 000 դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է տարեկան 10,5%, իսկ էֆեկտիվ տոկոսադրույքը՝ 10,78%: Նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, ներառում է 15 պարտատոմս. կազմում է 1 500 000 դրամ:«Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ տեղաբաշխումն է. առաջինն իրականացվել էր դոլարով: Բանկը, հավատարիմ մնալով իր հաճախորդներին բանկային պրոդուկտների առավել լայն տեսականի մատուցելու քաղաքականությանն, այս անգամ առաջարկում է դրամային պարտատոմսեր, որոնք գրավիչ են ֆինանսական շուկայում դրանց նկատմամբ աճող հետաքրքրությամբ»,- ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը՝ հավելելով, որ ներգրավված միջոցներն ուղղվելու են տնտեսության տարբեր ոլորտների վարկավորմանը:«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Թողարկված պարտատոմսերի ռեեստրը վարելու է «Կապիտալ ինվեսթմենթս» ընկերությունը, որն իրականացնելու է նաեւ շուկա ստեղծողի գործառույթները: Tweet Դիտում՝ 76294