Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են բորսայում

26.05.2017 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ
Կոնվերս Բանկի դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել եւ ընդգրկվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:

Բորսայի տարածած հաղորդագրության համաձայն՝ ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը:  

Ընկերության պարտատոմսերի թողարկումը ներառում է 60 000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմ՝ 100 դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5,75% տոկոսադրույքով եւ 24 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերը (ISIN - AMCOVSB22ER9) բորսայում կշրջանառվեն COVSB2 բորսայական հապավմամբ:
Դիտում՝ 21539

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW