Փետրվարի 3-ին հայտարարվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» մրցանակաբաշխության հաղթողները:Ինչպես հայտնել են բորսայում, մրցանակաբաշխությունն անցկացվում է յոթերորդ տարին անընդմեջ, որի շրջանակում պարգեւատրվում են բորսայի եւ դեպոզիտարիայի առավելագույն ակտիվություն դրսեւորած անդամները:«Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արմենբրոկ» ընկերությունը: Լավագույնների եռյակում էին նաեւ «Ռենեսա»-ն եւ Արմսվիսբանկը:«Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» անվանակարգում հաղթող է դարձել Արարատբանկը, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին նաեւ Արմսվիսբանկն ու ՎՏԲ-Հայաստան Բանկը:«Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Անելիք Բանկը` լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով Արդշինբանկին եւ ՎՏԲ-Հայաստան Բանկին:«Բորսայի լավագույն անդամ ռեպո եւ սվոպ գործառնությունների անվանակարգում» հաղթող է դարձել Կոնվերս Բանկը, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին նաեւ Արցախբանկն ու «Կապիտալ Ինվեստմընթս»-ը:«Բորսայի լավագույն անդամ» գերանվանակարգում հաղթող է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը ՝ լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով Արարատբանկին եւ Ամերիաբանկին:Անցկացված փակ քվեարկության արդյունքում «Լավագույն գործընկեր առեւտրի մասնակից» անվանակարգում հաղթող է ճանաչվել Կոնվերս Բանկի առեւտրի մասնակից Հասմիկ Մաթեւոսյանը:«Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արմենբրոկ»-ը, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին Ամերիաբանկն ու Հայէկոնոմբանկը:«Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» անվանակարգում այս տարի հաղթող է դարձել Ամերիաբանկը: Լավագույնների եռյակում էին նաեւ «Արմենբրոկ»-ն ու Արմսվիսբանկը:«Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-ռեեստրավար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արմենբրոկ»-ը՝ լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով Ամերիաբանկին եւ Հայբիզնեսբանկին: «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգում հաղթող է դարձել «Արմենբրոկ»-ը, որտեղ առաջադրված էին նաեւ Արարատբանկն ու Արմսվիսբանկը:«Արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ» գերանվանակարգում հաղթող է ճանաչվել «Արմենբրոկ»-ը: Լավագույնների շարքում էին նաեւ Ամերիաբանկն ու Արմսվիսբանկը:«Արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից» անվանակարգում հաղթող է դարձել Յունիբանկի աշխատակից Ռուզաննա Աբրահամյանը: Առաջադրված թեկնածուների շարքում էին «Արմենբրոկ»-ի աշխատակից Էլմիրա Ղալումյանն ու Արմսվիսբանկի աշխատակից Լուսինե Դավթյանը: Tweet Դիտում՝ 19446