Անելիք Բանկն առաջին անգամ թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր` դոլարով եւ 6.5% տարեկան եկամտաբերությամբ: Բանկում նշել են, որ պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ: «Ավանդների հետ մեկտեղ, պարտատոմսերը հանդիսանում են ներդրումներն ապահովելու եւ ինֆլյացիայից պաշտպանելու տարածված գործիք: Ունեն մի շարք առանձնահատկություններ` ցպահանջ չեն, սակայն ցանկացած պահի կարող են վաճառվել շուկայական գնով»,- նշել է Անելիք Բանկի Գործադիր Տնօրեն Ներսես Կարամանուկյանը: «Կարեւոր փաստ` Հայաստանում պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` նույն ծավալներով»,- հավելել է բանկի ղեկավարը:Արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկման ծավալը կազմում է 5 մլն դոլար: Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը՝ 100 դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք` Անելիք Բանկի 14 մասնաճյուղերից յուրաքանչյուրում` Երեւանում ու մարզերում:Թողարկման ավարտից հետո պարտատոմսեր ձեռքբերողների միջեւ կանցկացվի խաղարկություն, որը հնարավորություն կտա շահելու 2 հոգու համար նախատեսված ուղեգիր դեպի Լոնդոն կամ Ֆրանկֆուրտ, ըստ հաղթողի ցանկության: Tweet Դիտում՝ 56160