Այսօր Արարատբանկի գլխամասային գրասենյակում հայտարարվել է բանկի արժեկտրոնային պարտատոմսերի 12-րդ թողարկման մասին: Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով պարտատոմսերի նախորդ թողարկումների արդյունքները, նշել է, որ այս տարի բանկն իրականացնում է պարտատոմսերի երկրորդ թողարկումը: Հունիսին թողարկվել եւ ամբողջությամբ տեղաբաշխվել են $1 մլն ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսեր: Ամփոփելով նախորդ տարիների թողարկումների արդյունքները` Դավիթ Հարությունյանը նշել է, որ 2016թ. բանկի թողարկած պարտատոմսերով կատարվել է 82 գործարք` $540 000 եւ 12 գործարք` 22 մլն դրամ ընդհանուր ծավալով: Անդրադառնալով նոր պարտատոմսերի թողարկմանը՝ նա նշել է, որ թողարկվել է 400 մլն դրամ ընդհանուր ծավալով 40 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 10 000 դրամ անվանական արժեքով, տարեկան 13 տոկոս դրույքաչափով եւ 2 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի բաժանորդագրությունն իրականացվելու է հուլիսի 11-22-ը: Պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի՝ կնքել ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ։ Tweet Դիտում՝ 14894