Արդշինբանկը պարտատոմսերից ներգրավված միջոցները կուղղի վարկերի տրամադրմանը

30.07.2015 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Հուլիսի 22-ին միջազգային շուկայում Արդշինբանկի կողմից $100 մլն-ի պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներն ուղղվելու են բանկի հաճախորդներին ավելի երկարաժամկետ վարկային միջոցների առաջարկմանը:

Այս մասին ասված է բանկի՝ այսօր տարածած հաղորդագրությունում:

«Նոր, 5 տարվա երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավումն Արդշինբանկին հնարավորություն է տալիս առաջարկել իր հաճախորդներին ավելի երկարաժամկետ վարկային միջոցներ ու օգտվել աճի հնարավորություններից՝ ամրապնդելով բանկի մրցակցային առավելությունները Հայաստանի բանկային շուկայում»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ Արդշինբանկն առաջինն է Հայաստանի մասնավոր հատվածում թողարկել եվրոպարտատոմսեր (RegS/144A ֆորմատներով): Հուլիսի 22-ին թողարկված պարտատոմսերն ունեցել են Ba3 վարկանիշ (ըստ Moodys-ի) եւ B+ վարկանիշ (ըստ Fitch-ի):

Պարտատոմսերի թողարկմանը զուգահեռ իրականացվել է «թույլտվության ստացման» (consent solicitation) գործողությունը, որով բանկի կողմից 2014թ. դեկտեմբերին թողարկած $75 մլն-ի պարտատոմսերի պայմանները համապատասխանեցվել են նոր եվրոպարտատոմսերի թողարկման պայմաններին:

Թույլտվության ստացման բանկի առաջարկությանը կողմ է քվեարկել ներդրողների 100%-ը: Ի լրումն, Արդշինբանկն առաջարկել է նախկինում թողարկված $75 մլն-ի պարտատոմսերի ներդրողներին վաղաժամկետ մարել դրանք եւ/կամ ձեռք բերել (տեղափոխել) իր նոր թողարկած եվրոպարտատոմսերը:

«Բարձր՝ 80% տեղափոխման գործակիցը մեկ անգամ եւս փաստեց ներդրողների բարձր վստահությունը Արդշինբանկի ֆինանսական կայունությանը:

Բանկն իրականացրել է մանրամասն մշակված մարքեթինգային արշավ Լոնդոնում, Ցյուրիխում, Նյու Յորքում ու Բոսթոնում՝ հնգօրյա ներկայացումներին գրավելով ավելի քան 35 ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրությունը»,- նշել են Արդշինբանկում:

Դիտում՝ 123726
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW