Հայէկոնոմբանկը տեղաբաշխել է հայտարարված բաժնետոմսերի 22%-ը

03.07.2015 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Հայէկոնոմբանկի հասարակ (սովորական) բաժնետոմսերի 12-րդ թողարկման բաց բաժանորդագրության ընթացքում թողարկված 416 670 բաժնետոմսերից, ս.թ. հունիսի 3-ից սկսած, տեղաբաշխվել է 91 668 բաժնետոմս:

Բանկում նշել են, որ տեղաբաշխված բաժնետոմսերը կազմում են 1 100 016 000 դրամ կամ հայտարարված բաժնետոմսերի 22%-ը:

«Տեղաբաշխած բաժնետոմսերը ձեռք են բերվել բազմաթիվ ներդրողների կողմից»,- նշել են բանկում:

Հայէկոնոմբանկի բաժնետոմսերի բաց բաժանորդագրությունը շարունակվելու է մինչեւ 2015թ. դեկտեմբերի 30-ը:

Դիտում՝ 6773

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW