Տեղաբաշխվել է ՎԶԵԲ-ի դրամային պարտատոմսերի 2-րդ թողարկումը

30.01.2015 | 18:28 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«ՆԱՍԴԱՔ Արմենիա» բորսայում այսօր տեղի է ունեցել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ դրամով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերի (EBRDB2) 2-րդ թողարկման տեղաբաշխումը:

Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 2 մլրդ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով:

Ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 2.908 մլրդ դրամ, իսկ աճուրդի ընթացքում ձեւավորված արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը` 17%:

Որպես տեղաբաշխող հանդես է եկել Ամերիաբանկը, իսկ որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է բորսայի 5 անդամ:

Հիշեցնենք, որ ընկերության պարտատոմսերի առաջին թողարկումը (EBRDB1) ներկայումս ցուցակված է բորսայի պարտատոմսերի հիմնական ցուցակում (Abond), որի մարումը նախատեսված է 2015թ. փետրվարի 2-ին:

Դիտում՝ 7962

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW