Արմսվիսբանկին շնորհվել է ԱՀԸ 12-րդ թողարկման պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ

24.10.2014 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է ֆոնդային բորսայում Ազգային Հիփոթեքային Ընկերության (ԱՀԸ) 12–րդ թողարկման պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ:

Ունենալով շուկա ստեղծողի կարգավիճակ` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կապահովի ԱՀԸ պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը:

Ս.թ. հոկտեմբերի 7-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում իրականացրել է այդ պարտատոմսերի տեղաբաշխումը:

ԱՀԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվել են 1 մլրդ  դրամ ընդհանուր ծավալով,  10 000 դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի 10% եկամտաբերությամբ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.7978%, իսկ սահմանային եկամտաբերությունը՝ 9.92%: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2 մլրդ 385 մլն դրամ, որը գրեթե 2,4 անգամ գերազանցել է առաջարկվող ծավալը:

Դիտում՝ 4396

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW