ԱՀԸ 12-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են Նասդաք Արմենիայում

22.10.2014 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Ս.թ. հոկտեմբերի 22-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 12-րդ թողարկումը ցուցակվել է Նասդաք Արմենիայում, ընդգրկվելով հիմնական Abond ցուցակում:

Ազգային Հիփոթեքային Ընկերության  (ԱՀԸ) 1 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10000 դրամ անվանական արժեքով, 3 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի  10% եկամտաբերությամբ այս պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում NMCCB2C հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Ս.թ. հոկտեմբերի 7-ին ընկերության պարտատոմսերը տեղեբաշխվել  էին Նասդաք Արմենիայի տեղաբաշխման հարթակում: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,390,393,431.5 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է  1,005,155,561.5 դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 10,020.33 դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.7975 %, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.92%:

Այս թողարկումը ԱՀԸ ՎՎԿ պարտատոմսերի թողարկումներից երրորդն է, որն ընգրկվել է հիմնական Abond ցուցակում, ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի ևս երկու թողարկումներ թույլատրված են առևտրին և շրջանառվում են Նասդաք Արմենիայի պարտատոմսերի ազատ շուկայում:

Դիտում՝ 6334
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW