Կ. Սարոյան. Հետաքրքրությունը Եվրապարտատոմսերի հանդեպ չի նվազում

03.03.2014 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հունվարի 31-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի առեւտրային հարթակում հասանելի են 2013-ին Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկված Եվրապարտատոմսերը: Շուկայի բացվելուց մինչ օրս բորսայում 1,033,987.34 ընդհանուր ծավալով 4 գործարք է կատարվել:    

Գործարքների  ծավալի եւ Եվրապարտատոմսերի հանդեպ հետարքրքության մասին Banks.am-ը զրուցել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանի հետ:

- Դուք նշել էիք, որ Եվրապարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ու Հայաստանում շրջանառության պահանջը նկատվել է նախքան առեւտրի մեկնարկը: Հետարքրքության ի՞նչ մակարդակ է դիտվում այսօր, եւ ինչո՞վ է պայմանավորված գործարքների ոչ մեծ քանակը:

- Եվրապարտատոմսերի հանդեպ հետաքրքրությունը շարունակում է բարձր մնալ. եւ դրա հիմնական վկայությունն այն է, որ հայկական բանկերը ձեռք են բերում դրանք եւ ուղարկում Clearstream-ում բացված կենտրոնական դեպոզիտարիայի հաշվին: Դա ցույց է տալիս, որ հետարքրքությունը ոչ միայն պարտատոմսերի նկատմամբ է բարձր, այլ նաեւ դեպոզիտարիայի նոր ծառայության, երբ մենք կարողանում ենք հաշվառել եւ պահառություն իրականացնել օտարերկրյա պարտատոմսներով: Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում հաշվի մնացորդն ավելի քան 5 անգամ աճել է:

Բորսայական հարթակում գործարքների ոչ մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ ձեռք բերողները մեծ մասամբ  բանկերն են, որոնք հիմնականում եվրապարտատոմսերը ձեռք են բերում արտասահմանյան գործընկերներից`արտերկրի ոչ բորսայական համակարգերով եւ պահպանում դրանք որպես այլընտրանքային գործիք: Տեղական շուկայում եւս հետաքրքրություն կա, սակայն տեմպերը փոքր-ինչ դանդաղ են:

-Դատելով արդյունքից` եվրապարտատոմսերը տեղական շուկային ավելի հասանելի դարձնելու քայլն արդարացվա՞ծ եք համարում:

- Ցանկացած նոր գործիք, որը հասանելի է մեր շուկայում, արդարացված է:  Եվրոպարտատոմսերը տեղական շուկային հասանելի դարձնելու քայլն արդարացված է ոչ միայն կենսաթոշակային բարեփոխումների պարագայում, այլեւ զուտ ներդրողների, բանկերի տեսանկյունից: Որքան շատ շրջանառվող գործիքներ ունենանք, այնքան շուկան ավելի զարգացած կլինի:

- Իսկ ի՞նչ քայլեր են կատարվում դրամով արտահայտված լոկալ արժեթղթերը արտասահմանյան ներդրողներին հասանելի դարձնելու ուղղությամբ:  

- Այս ուղղությամբ մեր սկսած գործընթացն արագ տեմպերով առաջ է շարժվում: Իհարկե, աշխատանքի ծավալը բավական շատ է, քանի որ խոսքը գնում է ոչ միայն տեխնիկական հնարավորություններ ստեղծելու եւ տեխնոլոգիան կիրառելու, այլեւ որոշակի ադմինիստրատիվ հարցեր որոշելու ուղղությամբ, ինչպես օրինակ սակագների որոշման, հաշիվների բացման եւ այլն:

Այժմ պետական պարտատոմսերը հաշվառելու եւ համապատասխան հաղորդագրությունները փոխանակելու փորձարկման փուլում ենք, կփորձենք մոտ ապագայում կատարել նաեւ որոշակի փորձնական գործարք` շղթան թեստավորելու համար:

Ինչպես խոստացել էինք առաջիկա ամիսներին դրամով արտահայտված լոկալ արժեթղթերը հասանելի կդարձնենք արտասահմանյան ներդրողների համար: Դա մեր առաջանային խնդիրներից մեկն է` առեւտրային համակարգ ստեղծելու հետ համատեղ:

Կոնստանտին Սարոյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 2464
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW