Հատուկ նախագիծ «Made in Armenia»` «Մանանա» թեյեր
09.11.2012 | 02:10
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս:















Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է Made in Armenia հատուկ նախագիծը: Այս խորագրի ներքո ներկայացնում ենք այն ընկերությունները, որոնք Հայաստանում արտադրում են յուրահատուկ ապրանքներ կամ մատուցում են յուրահատուկ ծառայություններ:
2005-ից «Բիո ունիվերսալ» ընկերությանը հայկական եւ արտասահմանյան շուկայում ներկայացնում է «Մանանա» ապրանքանիշով թեյեր եւ եթերայուղեր: Բույսերի հավաք, վերամշակում եւ արտահանում ծրագրով ստեղծված հայկական բրենդի նպատակն էր հաստատվել արտերկրի շուկայի որակյալ եւ թանկ ապրանքատեսակների շարքում:
«Բրենդի անվանում ընտրեցինք աստվածաշնչից ծաղիկների նեկտար «Մանանա»-ն»,- Մեդիամաքս-ի թղթակցին պատմել է «Բիո ունիվերսալ» ընկերության նախագահ Տիգրան Սահակյանը: Ընկերությունն ունի օրգանիկ թեյի սերտիֆիկատ, որն ընդունվել է ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների կողմից: Ուրցի, դաղձի, արեւքույրիկի, սեւ եւ կանաչ օրգանիկ թեյի արտադրության շուրջ 95 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Գերմանիա, Անգլիա, ներկայումս բանակցություններ են տարվում Ղազախստանի եւ Ուկրաինայի հետ: Տիգրան Սահակյանի փոխանցմամբ, որակից հետո արտահանման կարեւոր նախապայման է հանդիսանում արտադրանքը ճիշտ ներկայացնելը:
Տեղական հումքը ստանում են մթերման ճանապարհով: Հավքը, չորացումը եւ տեղափոխումը կատարվում են օրգանիկ սերտիֆիկացնող կազմակերպության եւ ընկերության աշխատակիցների հսկողության ներքո: Շրի-Լանկայից ներկրվում է օրգանիկ սեւ եւ կանաչ թեյ, որն, այլ համեմունքների հետ համադրելով, ստանում են համային փունջ:
«Մեզ համար ամենամեծ շահույթը մեծ քանակով մարդկանց աշխատավարձով ապահովելն է, ներկայումս հավաքի համար ունենք 5 աշխատանքային խումբ, յուրաքանչյուրում 20-25 ընտանիք, իսկ արտադրությունում 20-ից ավել աշխատողներ: Մեր հաշվարկներով, հաջորդ տարի արտադրության մեջ աշխատողների քանակը պետք է ավելանա եւս 40-ով»,- ասել է ընկերության նախագահը: Թեյի տուփերի դիզայնով զբաղվել է Չիկագոյի համալսարանի դիզայնի ամբիոնը: «Այս պահին քիչ թե շատ հայտնի ենք, ակտիվ աշխատում ենք օնլայն առեւտրի ոլորտում»,- նշել է նա:
«Մանանա»-ն ունի նաեւ ուրցի եւ դաղձի եթերայուղերի արտադրություն: «Թեյի համար ոչ պիտանի զանգվածն իր մեջ պարունակում է եթերայուղ, ինչն էլ հանդիսանում է այս ապրանքատեսակի հումքը: Եթերայուղն օգտագործվում է սննդի, պարֆյումերիայի, դեղագործության մեջ»,- ասել է Տիգրան Սահակյանը: Ներկայումս աշխատանքներ են տարվում եթերայուղերից գազավորված խմիչքների բնական օշարակ, արոմաթերապիկ նպատակների համար կիրառելի նյութեր ստանալու ուղղությամբ:
Խոսելով խնդիրների մասին` մեր զրուցակիցը ցանկություն է հայտնել, որպեսզի նմանատիպ ապրանք արտադրողները միջազգային շուկայում համագործակցեն գնային քաղաքականության հարցում: Առաջիկայում ընկերությունը ծրագրում է ընդլայնել արտադրությունն ու արտահանման աշխարհագրական ծավալները:
Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Վերջին լուրեր
23.04.2025 | 15:54 Նորություններ
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար
23.04.2025 | 12:34 Նորություններ
Նորաբաց Յան Կլինիկում կմատուցվեն որակյալ բուժծառայություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: