UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին եւ Banks.am պորտալին:-Երկար ժամանակ UNISTREAM-ի միակ գործընկերը Հայաստանում Յունիբանկն էր, սակայն վերջին ամսվա ընթացքում համակարգին միացան եւս 3 բանկեր: Ինչո՞վ է պայմանավորված գործընկերների ցանցի ընդլայնումը Հայաստանում հենց այս պահին: Կապվա՞ծ է արդյոք դա Հայաստանում UNISTREAM-ի չափաբաժնի նվազեցման հետ:- Իսկապես, մեր ռազմավարությունը Հայաստանում ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Դրանք նախ եւ առաջ կապված են այն հանգամանքի հետ, որ համակարգը մտադիր է լուրջ կերպով ուժեղացնել իր գործունեությունը Հայաստանում` ընդլայնելով ցանցը եւ կիրառելով նոր ապրանքներ եւ օպցիաներ, որոնք մեր հաճախորդներն ակնկալում են մեզանից: Այստեղ նախ եւ առաջ ուզում եմ նշել անհասցե օպցիաների եւ այլ ուղղությունների, մասնավորապես` UNISTREAM-ի հաճախորդի միասնական քարտի /ՀՄՔ/ մասին:Անկասկած, մենք հավակնոտ ենք եւ նպատակ ունենք ավելացնել մեր շուկայական չափաբաժինը: Այսօր Հայաստանում այն կազմում է մոտ 50%, եւ մենք ուզում ենք ավելացնել այն մինչեւ 80-90%: Նման ծավալուն խնդիրները, անկասկած, պահանջում են մարտավարության փոփոխություն: Այդ նպատակով էլ մենք որոշեցինք ընդլայնել մեզ հետ համագործակցող բանկերի շրջանակը: Ընդ որում, Յունիբանկը, որի հետ մենք աշխատում ենք արդեն 10 տարի, շարունակում է մնալ UNISTREAM-ի վստահելի եւ ռազմավարական գործընկերը Հայաստանում:Համակարգին նոր բանկերի միանալը եւ աշխատանքի նոր ձեւաչափը “UNISTREAM-ի համար” մրցակցության նպատակ չունի` այն ուղղված է նոր օպցիաներին եւ նոր հնարավորություններին, որոնք մեզանից ակնկալում են հաճախորդները:- Ի՞նչ առավելություններ է տալիս ՀՄՔ-ը եւ ո՞րն է անհասցե փոխանցումների իմաստը:- ՀՄՔ-ը կարեւոր գործիք է, որը դրամական փոխանցումների շուկայում հայտնվել էր 2010-ին, իսկ այսօր քարտապանների թիվը գերազանցում է 1 մլն-ը: Այն ունի աշխատանքի շատ պարզ սկզբունք. քարտ ունեցող հաճախորդը կարող է փոխանցումն իրականացնել` ներկայացնելով միայն քարտի համարը: Իդենտիֆիկացման գործընթացը տեղի է ունենում անմիջապես այդ համարով: Արդյունքում թղթեր լրացնելու անհրաժեշտություն չի լինում: Ավելին` քարտն իր մեջ պարունակում է նախորդ փոխանցումների ցանկը, եւ ստացողի անունը կարելի է ընտրել առկա ցանկից:ՀՄՔ-ը կարեւոր կիրառում է գտել բազմաթիվ կից նախագծերում, մասնավորապես` տերմինալներում: Հայաստանում ՀՄՔ-ի քարտապան է հանդիսանում ավելի քան 5000 հոգի, եւ փոխանցումների 80%-ն իրականացվում է ՀՄՔ-ի միջոցով: Ինչ վերաբերում է փոխանցումների անհասցե ձեւաչափին, ապա սկզբունքը շատ պարզ է. դուք գումար եք փոխանցում, եւ ձեր բարեկամը կամ ընկերը կարող է ստանալ այն տվյալ երկրում UNISTREAM-ի ցանկացած կետում:- Այս ծառայությունները բացառապես UNISTREAM-ի՞ մրցակցային առավելություններն են:- Բնականաբար, այս կամ այլ ձեւով նմանատիպ հնարավորություն են առաջարկում նաեւ մեր մրցակիցները, սակայն մեր խնդիրն է դառնալ առաջինը նաեւ այս ոլորտում:- Նախորդ տարվա նոյեմբերին Յունիբանկը հատուկ առաջարկ էր պատրաստել UNISTREAM-ի հաճախարդների համար` U-Stream + քարտ, մինչեւ 150 հազ. դրամի վարկային գծով: Մտադի՞ր եք թողարկել համատեղ ծրագրեր Հայաստանի այլ գործընկեր-բանկերի հետ:- Այո, սա շատ հետաքրքիր նախագիծ է, եւ ես հույս ունեմ, որ մեր հաճախորդները կընդունեն այն ու կդառնան ակտիվ օգտատերեր: Ըստ էության, ներկայումս մենք փորձարկում ենք այս ծրագիրը, որից հետո պարզ կդառնա դրա հետագա ընդլայնման հեռանկարը:- Որքա՞ն եք նախատեսում ընդլայնել հայաստանյան գործընկեր-բանկերի թիվը եւ ե՞րբ դա տեղի կունենա:- Մենք նախատեսում ենք ծածկույթ ապահովել Հայաստանի ողջ տարածքում: Ինչ վերաբերում է բանկերի քանակին, մենք երբեք չենք գնացել քանակի հետեւից, մեզ համար կարեւորը որակն է: Այդ պատճառով էլ մենք համագործակցելու ենք այն բանկերի հետ, որոնք առաջարկում են որակյալ սերվիս: Ինչ վերաբերում է ժամկետներին, դա տեղի կունենա արդեն 2012-ի առաջին կիսամյակում, քանի որ մենք արդեն հիմա զգում ենք մեզ հետ համագործակցելու հայաստանյան բանկերի պատրաստակամությունը, եւ դա փոխադարձ է:- Ինչպիսի՞ն էին UNISTREAM-ի 2011-ի արդյունքները Հայաստանում: Կրճատվե՞լ է արդյոք դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի դուրս իրականացվող փոխանցումների ծավալը, եւ կարո՞ղ են արդյոք ձեր հաճախորդները այս տարի ակնկալել նոր ակցիաներ կամ զեղչեր:-Վստահ կարող եմ ասել, որ մենք շատ բան ենք արել նախորդ տարի: Հայաստանում համակարգի շրջանառությունը գերազանցել է $670 մլն-ը, ինչը 13%-ով ավելին է, քան 2010-ին: Փոխանցումների մուտքային եւ ելքային ծավալի տարբերությունը չի կրճատվել, այն մնացել է նույնը` 90/10 հարաբերակցությամբ:Մենք նախատեսում ենք մի շարք հետաքրքրիր նախագծեր, եւ համոզված եմ, որ մեր հաճախորդներն ըստ արժանավույն կգնահատեն դրանք: - 2010-ի վերջին Ernst&Young-ի կողմից կազմակերպված միջազգային մրցույթում «Ֆինանսներ» անվանակարգում Դուք արժանացել եք «Տարվա գործարար» կոչմանը: Մի քանի ամիս անց Ձեզ շնորհվել է ԱՊՀ Բիզնես-առաջնորդի շքանշանը «Տնտեսական ինտեգրման գործում ունեցած ավանդի համար»: Ստացվում է, որ ի դեմս Ձեզ Հայաստանը կորցնում է փորձառու թոփ-մենեջերի...- Չեմ կարող համաձայնվել: Ասեմ նույնիսկ հակառակը: Աշխատելով 100 երկրներում գործող եւ շուկայի առաջատարը հանդիսացող թիվ 1 համակարգի թոփ-մենեջերի պաշտոնում՝ ես մեծ հնարավորություններ ունեմ ինչ-որ բան անել իմ հայրենիքի համար: Աշխատելով միջազգային բիզնեսում եւ ընտանիքով ապրելով Մոսկվայում` ես շարունակում եմ հոգով հայ մնալ: Հայաստանի հետ ինձ շատ բաներ են կապում, եւ ես հպարտ եմ, որ չեմ կորցրել արմատներս:Համակարգի համար Հայաստանը մնում է կարեւոր ուղղություններից մեկը: Մենք մեր գործունեությունը սկսել ենք այստեղ, շատ արագ զարգանում ենք եւ շարունակելու ենք հետագայում էլ ակտիվ աշխատել: Ինձ համար միշտ հաճելի է լսել, որ իմ հայրենակիցներից շատերի համար դրամական փոխանցումներն ասոցացվում են UNISTREAM-ի հետ:Մեր համակարգից օգտվելը դարձել է լավ ավանդույթ: Եվ ինձ համար հաճելի է գիտակցել, որ սա նաեւ իմ ներդրումն է: Սուրեն Հայրիյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 6736