Rietumu բանկ. Հայաստանում մենք մրցունակ պայմաններ կառաջարկենք
25.11.2011 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Լուսանկարը՝ Էլթոն Չաուսի անձնական արխիվից

Ընթացիկ տարվա նոյեմբերի 21-ին Հայաստանում գրանցվել է «Rietumu բանկ» ԲԸ ներկայացուցչությունը: Բանկը Լատվիայի ամենախոշոր բանկերից է եւ միաժամանակ ակտիվ գործունեություն է ծավալում արտերկրում: Հայաստանյան շուկա դուրս գալու դրդապատճառների մասին Մեդիամաքսի եւ Banks.am պորտալի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է Rietumu Բանկի տարածաշրջանային մենեջեր Էլթոն Չաուսը:
- Ինչո՞վ է պայմանավորված լատվիական բանկի մուտքը հայաստանյան շուկա:
- Rietumu Բանկը շահագրգռված է աշխարհով մեկ զարգացնելու իր ներկայացուցչությունների ցանցը եւ ներկայումս ունի հաջող գործունեություն ծավալող ներկայացուցչություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում, Ռումինիայում եւ Ֆրանսիայում:
Հասանելի տեղեկությունների համաձայն, Հայաստանում առկա են եվրոպական պետությունների տարածքում իրենց բիզնեսի ծավալմամբ եւ զարգացմամբ շահագրգռված բավականին շատ ընկերություններ: Այս ծրագրերի իրականացման համար հայաստանցի գործարարներին անհրաժեշտ է վստահելի եվրոպական բանկ, որը պատրաստ է եվրոպական մակարդակով տրամադրել ժամանակակից բանկային ծառայությունների ողջ տեսականին: Հայկական բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում մեզ վստահեցրել են, որ տեղացի գործարարներին հետաքրքրում են Rietumu-ի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են կարգավորման ծառայությունները, փաստաթղթային գործառնությունների իրականացումը, վճարային քարտերը, բիզնեսի եւ ներդրումային նախագծերի ֆինանսավորումը եւ բանկային խորհրդատվությունը: Մի շարք հայաստանցի գործարարներ շահագրգռվածություն են հայտնել համագործակցելու բանկի հետ:
Շուկայի ուսումնասիրությունների ընթացքում մենք արձանագրել ենք, որ մեր բանկը, եվրոպական մյուս բանկերի համեմատ, կարող է մրցունակ պայմաններ առաջարկել այն պատճառով, որ Rietumu-ն գրագետ մոտեցում է ցուցաբերում հաճախորդների պահանջների նկատմամբ եւ ճիշտ է ընկալում իրականացվող բիզնեսը, մեր բանկում ռուսերեն լեզվով շփման հնարավորություն կա, ինչն, անկասկած, կարեւոր գործոն է համագործակցության գործընթացի համար, Rietumu բանկում գործարքներն իրականացվում են արագ եւ մատչելի գներով:
Տվյալ առավելություններն, ընդհանուր առմամբ, թեթեւացնում են հաճախորդի եւ բանկի մինչեւ համագործակցության գործընթացը եւ, որպես հետեւանք, դրական կազդեն մեզ հետ համագործակցող հայաստանցի հաճախորդների բիզնեսի վրա:
- Հայաստանում գործում են 21 բանկեր, ինչը բավականին շատ է 3 միլիոնանոց երկրի համար: Ինչպե՞ս է Rietumu-ն պատրաստվում առաջ շարժվել հայաստանյան ֆինանսական շուկայում, որտեղ հիմնական տեղերն արդեն զբաղեցված են:
- Մենք մանրածախ բանկ չենք եւ մասնագիտացված ենք շուկայի այլ հատվածի` խոշոր բիզնեսի եւ ունեւոր մասնավոր անձանց սպասարկման գործում: Մենք նախատեսում ենք ներգրավել տրանսպորտային փոխադրումների եւ լոգիստիկայի ոլորտում աշխատող գործարարների, ներմուծողների եւ արտահանողների, ֆինանսական ընկերությունների հետաքրքրությունը: Բացի այդ, ներկայումս Rietumu բանկը հաջողությամբ սպասարկում է արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներին եւ նպատակահարմար է գտնում բանկի աշխատակիցների ներկայությունը Հայաստանի տարածքում:
Դուք պատրաստվու՞մ եք սկսել աշխատանքը “զրոյից”, թե՞ մտադիր եք միավորվել ոլորտի ներկայացուցիչներից որեւէ մեկի հետ:
- Տվյալ պահին միավորման ծրագրեր մենք չունենք:
- Լատվիայում, որտեղ Rietumu-ն հանդիսանում է խոշորագույն մասնավոր բանկերից մեկը, դուք մասնագիտացած ենք բիզնեսի եւ մասնավոր կարողությունների սպասարկման գործում: Մինչդեռ շատ հայաստանյան բանկեր այսօր փոխում են իրենց ռազմավարությունը՝ կորպորատիվ բանկային ծառայությունները փոխարինելով մանրածախով: Ինչպիսի՞ն կլինի ձեր ռազմավարությունը:
- Մենք ունենք մեկ քաղաքականություն բոլոր երկրների համար` խոշոր բիզնեսի եւ ունեւոր մասնավոր անձանց սպասարկում:
- Հայտնի է, որ Rietumu-ն ակտիվ է նաեւ ներդրումային բանկային ծառայության ասպարեզում: Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում Հայաստանում` հաշվի առնելով տեղական հիմնադրամային շուկայի ցածր մակարդակը:
- Ցանկացած շուկայում կան հետաքրքիր ներդրումային նախագծեր, Հայաստանում` նույնպես: Դա է պատճառը, որ մենք այստեղ հեռանկարներ ենք տեսնում: Շուկան զարգանում է, եւ դա ամենակարեւորն է:
- Ձեր բանկը տրամադրում է Լատվիայում կեցության գործընթացի խորհրդատվություն եւ աջակցություն: Ի՞նչ եք կարծում, Հայաստանում այդ ծառայությունը պահանջարկ կունենա:
- Այստեղ հիմնական առավելությունն այն է, որ Լատվիայի կեցությունը հնարավորություն կտա ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում: Այլեւս մուտքի արտոնագրի կարիք չի լինի. դուք կազատվեք դեսպանատների հետ կապված երկարատեւ բոլոր ընթացակարգերից: Բացի այդ, եւ սա ամենակարեւորն է, Լատվիայում մշտապես ապրելու անհրաժեշտություն չի լինի: Կարծում ենք, որ դա շատերին կհետաքրքրի:
Լատվիական կեցություն ստանալու ամենապարզ եւ արագ ձեւը սուբորդինացված ավանդ է, երբ ներդրողը լատվիական բանկ է ներդնում €300 հազ. 5 տարի ժամկետով: Երկրորդ տարբերակն անշարժ գույքի ձեռքբերումն է Ռիգայում եւ մեծ քաղաքներում` սկսած €145 000-ից եւ շրջաններում` սկսած €72 000-ից, նաեւ ապառիկ, եւ երրորդը` բիզնեսի հիմնումը Լատվիայում:
Էլթոն Չաուսի հետ զրուցեց Ռուբեն Հարությունյանը:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: