2025թ. ընթացքում ՀՀ բանկերի զուտ շահույթը կազմել է շուրջ $1,09 միլիարդ

23.01.2026 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#RUMELS Management Solutions #Ռուբեն Մելիքյան #բանկեր
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:

Վերջին 25 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։

Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները 2025 թ. համար:

Զուտ շահույթ 

2025 թվականի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 421 մլրդ ՀՀ դրամ, ինչը 60 մլրդ ՀՀ դրամով կամ 17%-ով ավելի է, քան 2024 թվականի գրանցած արդյունքը։ 

Բանկային համակարգի կապիտալի եկամտաբերությունը (ROE) 2025 թվականին կազմել է շուրջ 21,4%։

Բոլոր բանկերը գրանցել են շահույթ նշված ժամանակաշրջանում։

Ամենամեծ շահույթը արձանագրել է Արդշինբանկը շուրջ 137 մլրդ ՀՀ դրամով։ Բանկը նաեւ առաջատարն է ըստ ընդհանուր ակտիվների։


Վարկային պորտֆել

Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2025 թվականի ընթացքում աճել է 22,7%-ով։

Առ 31.12.2025թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 7,7 տրիլիոն ՀՀ դրամ եւ կազմում է ընդհանուր ակտիվների 60%-ը։

Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։



Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Ամիօ բանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 64,4%-ը:

Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 21,7%


Պարտատոմսեր

Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2025 թվականի ընթացքում աճել է 18 մլրդ ՀՀ դրամով կամ 3,5%-ով։ 

Առ 31.12.2025 բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 526 մլրդ ՀՀ դրամ։

17 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։


Ընդհանուր կապիտալ

2025 թվականի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 398 մլրդ ՀՀ դրամով կամ 22%-ով ու կազմել 2,17 տրիլիոն ՀՀ դրամ։ 

Նշված ժամանակահատվածում հետեւայլ բանկերը ավելացրել են կանոնադրական կապիտալը ընդհանուր 160 մլրդ ՀՀ դրամով՝

- Արդշինբանկ՝ 97,5 մլրդ ՀՀ դրամ
- Ամիօ բանկ՝ 20 մլրդ ՀՀ դրամ
- IDBank՝ 17 մլրդ ՀՀ դրամ
- Ամերիաբանկ՝ 7,1 մլրդ ՀՀ դրամ
- Ինեկոբանկ՝ 6,7 մլրդ ՀՀ դրամ
- Ֆասթ Բանկ՝ 6 մլրդ ՀՀ դրամ
- Յունիբանկ՝ 5,4 մլրդ ՀՀ դրամ

2025 թվականի ընթացքում 9 բանկ վճարել է դիվիդենտներ ընդհանուր 183 մլրդ ՀՀ դրամ՝

- Արդշինբանկ՝ 138 մլրդ ՀՀ դրամ (որից 97,5 մլրդ ՀՀ դրամ ուղղվել է կանոնադրական կապիտալի ավելացմանը՝ սովորական եւ արտոնյալ բաժնետոմսերի տեսքով)
- Ինեկոբանկ՝ 10 մլրդ ՀՀ դրամ
- Յունիբանկ՝ 8,4 մլրդ ՀՀ դրամ
- IDBank՝ 7 մլրդ ՀՀ դրամ 
- Ակբա բանկ՝ 6,6 մլրդ ՀՀ դրամ
- Կոնվերս Բանկ՝ 4,3 մլրդ ՀՀ դրամ
- ԱրարատԲանկ՝ 4 մլրդ ՀՀ դրամ
- Evocabank՝ 3,1 մլրդ ՀՀ դրամ
- Հայէկոնոմբանկ՝ 1,5 մլրդ ՀՀ դրամ


Նշված եւ այլ ժամանակահատվածների ֆինանսական վերլուծությունները հասանելի են այստեղ:
Դիտում՝ 649
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW