Հայաստանում ֆինանսական տեխնոլոգիաների շուկան վերջին տարիներին զգալիորեն աճում է․ նոր լուծումներ են հայտնվում, մրցակցությունն ուժեղանում է, իսկ բանկային կազմակերպությունները ձգտում են արդյունավետության, արագ արձագանքի եւ տվյալների անվտանգության: Actual Solutions ընկերությունը մշակում է առաջատար ծրագրային ապահովում` մասնագիտացած բանկային հատվածի համար հարմարեցված CRM լուծումներ ստեղծելու գործում:Banks.am-ը ընկերության առաքելության, մշակած լուծումների, նոր տեխնոլոգիաների եւ առաջիկա ծրագրերի մասին զրուցել է Actual Solutions-ի գործադիր տնօրեն Աշոտ Դավթյանի, Credit Solutions-ի պրոդուկտի ղեկավար Նարինե Ներսիսյանի եւ ՄՌԿ ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանի հետ:Actual Solutions-ի առաքելությունն ու առանձնահատկությունըԱշոտ ԴավթյանActual Solutions-ը հիմնադրվել է 2017 թվականին, փոքր թիմով սկսել ենք գրել մի ծրագիր, որը կոչված է ավտոմատացնելու բանկային գործընթացները։ Ծրագրի վրա աշխատել են մարդիկ, որ տարիների փորձ ունեն բանկային համակարգում: Հայաստանի ֆինանսաբանկային կազմակերպություններում գործող ծրագրային համակարգերում (core-banking) կարեւոր բաց ենք տեսնում` CRM համակարգը, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման այն հատվածը, որն ապահովում է բանկի եւ հաճախորդի միջեւ կապը: Դա լրացնելու համար մշակել ենք Credit Solutions պրոդուկտը: Աշոտ Դավթյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Բացի այդ, ընկերությունն առաջարկում է բջջային հավելվածներ iOS եւ Android օպերացիոն համակարգերի համար, SMS ծանուցումների համակարգ, հարկային հաշիվների դուրսգրման պարզեցված լուծումներ, նաեւ պարտքերի հավաքագրման համակարգ:Տաթեւիկ Աղաբեկյան Կազմակերպության առաքելությունն է գործընկերների համար հնարավորինս ավտոմատացված լուծումներ մշակել, որոնք նվազեցնում են կախվածությունն արտաքին մատակարարներից։ Միայն մեկ վարկի տրամադրման գործընթացում վարկային կազմակերպություններն օգտվում են 3-4 տարբեր հարթակից։ Credit Solutions-ի դեպքում տարբեր համակարգերի հետ իրականացվող ինտեգրացիաների շնորհիվ վարկավորման համար անհրաժեշտ բոլոր տվյալները հավաքագրվում են մեկ համակարգում, ինչի շնորհիվ եւ՛ օպերացիոն պրոցեսներն են արագանում, եւ՛ ծախսերը կրճատվում:Credit Solutions-ի ֆունկցիաներն ու առավելություններըՆարինե ՆերսիսյանCredit Solutions-ը վարկային վերլուծական ծրագիր է: Երբ հաճախորդը դիմում է վարկի կամ լիզինգի համար, ծրագիրն ստանում է հայտն ու վարկի ամբողջ սպասարկման գործընթացն արդեն ընթանում է մեր ծրագրում:Համակարգը ինտեգրված է ԱՔՌԱ վարկային բյուրոյի եւ ԷԿԵՆԳ-ի տվյալների բազաների հետ։ Մասնավորապես` ԱՔՌԱ-ից ստանում ենք վարկային պատմության, իսկ ԷԿԵՆԳ-ից հաճախորդի վերաբերյալ բոլոր տվյալները՝ Բնակչության պետական ռեգիստր, ՊԵԿ, շարժական գույքերի վերաբերյալ տվյալներ եւ այլն: Նարինե Ներսիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեր ծրագիրը լիցենզիայի գաղափար չունի, այսինքն՝ կարող են օգտվել անսահմանափակ թվով աշխատակիցներ: Ամենաուժեղ կողմը վերլուծական մասն է. ստուգել հաճախորդի ծախսերը, եկամուտները, ակտիվներն ու պասիվները, դրամական հոսքերը, գործակիցների հաշվարկ կատարել: Ամբողջը գործընթացը հնարավորինս ավտոմատացված է մեր ծրագրով:Աշոտ ԴավթյանՍպասարկման որակը եւ հարցումների արձագանքման արագությունը նույնպես հիմնական առավելություններից է։ Հաճախորդին արձագանքում ենք նույն կամ հաջորդ օրը։ Հետագա լուծման տեւողությունը կարող է տարբեր լինել՝ կախված խնդրի բարդությունից: Մեր լուծումները չեն պահանջում երկար թողարկումներ: Այլ ծրագրերում հաճախ խնդիր է առաջանում, քանի որ գործընթացը «ցրվում» է տարբեր հարթակների միջեւ՝ Microsoft Excel, էլ․ փոստեր, թղթային փաստաթղթեր եւ այլն, այսինքն` ամեն ինչ առանձին է մշակվում, այնուհետեւ մի տեղից արտահանվում է մեկ ուրիշ տեղ ու այդպես ձեւավորվում է հաշվետվությունը։ Credit Solutions-ի հարթակը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեզ մոտ այս ամենը մեկ հարթակում է՝ միասնական ու կարգավորված։ Նոր գործառույթներն արագ ենք ներառում համակարգում։Բացի այդ, մենք չենք սահմանափակում հաշվետվությունների տեսակները․ ստեղծում ենք այնպիսիք, որ պահանջում է հաճախորդը ղեկավարության կամ ներքին օգտագործման համար։ Կարելի է նույնիսկ օպերատիվ, ամենօրյա հաշվետվություններ պատրաստել:Նոր գործառույթներն ու AI-ի ինտեգրումըՆարինե ՆերսիսյանՊրոդուկտում ավելացնում ենք տարբեր մոդուլներ, նոր գործիքներ, եւ այս հարցում արհեստական բանականության կիրառումը մեծ դեր է խաղում։ Մասնավորապես՝ գնահատման գործընթացում, հաշվետվությունների ավտոգեներացիայի եւ մի շարք այլ ավտոմատացումների մեջ։Այս ոլորտում արդեն ունենք հաճախորդների հետաքրքրվածություն: Սկսել ենք համապատասխան ԱԲ գործիքների փորձարկումն ու ներդնումը։ Կան պատրաստի ԱԲ մոդելներ, որոնք կարելի է ինտեգրել, բայց այստեղ շատ կարեւոր է անվտանգության բաղադրիչը։ Տաթեւիկ Աղաբեկյանը, Նարինե Ներսիսյանը եւ Աշոտ Դավթյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ֆինանսական կամ հաճախորդների անձնական տվյալների դեպքում ոչ մի տվյալ չի կարող դուրս գալ ընկերությունից կամ առնչվել արտաքին մոդելների հետ, ինչը եւ՛ իրավական, եւ՛ տեխնիկական խիստ պահանջ է։Դրա համար ԱԲ-ի մասով մենք աշխատում ենք լոկալ մեծ լեզվական մոդելներ ստեղծելու ուղղությամբ, որը պետք է աշխատի հենց հաճախորդի սերվերի վրա՝ առանց որեւէ տվյալի արտահոսքի։Շուկայի մարտահրավերներըԱշոտ ԴավթյանՏեխնոլոգիաներն անընդհատ փոխվում են, զարգանում են ու մենք պետք է ամեն կերպ հասցնենք հետեւել այդ փոփոխություններին։ Լուծումները վերափոխվում են, նոր տեխնոլոգիաներ են հայտնվում։ Այսօր առավել տարածվածը վեբ համակարգերն են, որոնք ապահովում են ցանկացած վայրից հասանելիություն ու բարձր ճկունություն։Մյուս կարեւոր մարտահրավերը նոր հաճախորդների ներգրավումն է։ Երբ ներկայացնում ենք մեր լուծումները, սկզբում հաճախորդները շատ են ոգեւորվում, սակայն վերջում ինչ-որ անտեսանելի խոչընդոտ է առաջ գալիս։Որոշ ֆինանսական կառույցներ, կարծես, դեռեւս չեն վստահում հայկական ընկերություններին եւ հաճախ նախընտրում են շատ թանկ ծրագրեր պատվիրել դրսից։ Բայց հաճախ այդ մեծ բյուջետային նախագծերը ձախողում են․ չափազանց թանկ են, ներդնումը երկար է տեւում։ Եղել են դեպքեր, որ հաճախորդներն ի վերջո վերադարձել են մեզ մոտ։ Actual Solutions-ի թիրախային շուկանԱշոտ ԴավթյանՀայաստանում գործում է 17 բանկ, հասկանալի է՝ մեծ բյուջե ունեցող կառույցներ են եւ ուզում են համակարգերը ստեղծել սեփական ՏՏ բաժնում, ինչը տրամաբանական է։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեր լուծումները հատկապես հետաքրքիր են այն կազմակերպություններին, որոնք չեն կարող իրենց թույլ տալ մեծ ներքին ՏՏ թիմ, բայց միաժամանակ իրենց գործունեության համար անհրաժեշտ են կայուն, պատրաստի, փորձված համակարգեր։Իհարկե, բանկերի հետ եւս աշխատում ենք, ունենք նախագծեր եւ հաջողությամբ իրականացնում ենք դրանք։ Ընդհանուր առմամբ, մեր առաջարկները հաճախ առավել արդյունավետ են հենց փոքր եւ միջին ֆինանսական կազմակերպությունների, վարկային կազմակերպությունների եւ լիզինգային ընկերությունների համար։Թիմը որպես ընկերության հիմքՏաթեւիկ ԱղաբեկյանՄեր թիմում հավաքվել են ոչ միայն ուժեղ մասնագետներ, այլեւ՝ շատ լավ ու առողջ մտածողություն ունեցող մարդիկ: Այժմ 57 աշխատակից ունենք: Աշխատում ենք հիբրիդ ռեժիմով՝ շաբաթվա կեսը գրասենյակից, կեսը՝ հեռավար։ Տաթեւիկ Աղաբեկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Երբ նոր էի միացել, մի քանի երեւույթ ինձ իսկապես զարմացրել էր ու առաջինը թիմի արդյունքակենտրոն լինելն էր։ Մարդիկ ունեն շատ ուժեղ սեփականության զգացում պրոդուկտի նկատմամբ։ Եթե որեւէ գործընթացում դանդաղում կա, նախաձեռնությամբ են հանդես գալիս եւ հետեւողական լինում, օգնում բարելավել գործընթացները։ Այս պահին փնտրում ենք front-end ու back-end ծրագրավորողների եւ բիզնես վերլուծաբանի, որ կմիանա հենց Credit Solutions-ի թիմին։Միջազգային ընդլայնումը Աշոտ ԴավթյանՆերկայում հաջողությամբ համագործակցում ենք յոթ խոշոր ֆինանսական կազմակերպության հետ: Actual Solutions-ը պատրաստվում է նոր փուլի։ Միաժամանակ նախատեսում ենք զարգանալ երկու մեծ ուղղությամբ՝ տեղական եւ միջազգային շուկաներում։ Դրա համար արդեն ձեւավորում ենք բիզնես զարգացման եւ մարքեթինգի նոր ստորաբաժանումներ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Առաջին նպատակային ուղղությունը ԱՊՀ երկրներն են։ Այդ տարածաշրջանի բանկային եւ ֆինանսական համակարգը նման է մեր համակարգին, ու պրոդուկտի ադապտացիան համեմատաբար արագ եւ հեշտ է լինելու։ Հետագայում՝ կախված բիզնեսի աճից ու ցուցանիշներից, կդիտարկենք նաեւ այլ երկրներ։Ի դեպ, արդեն այսօր ունենք միջազգային հետաքրքրվածություն։ Հայաստանում մեր լավագույն հաճախորդներից մեկը հենց միջազգային կառույց է։ Վստահ ենք, որ հետաքրքրվածությունը կարող է նաեւ օրգանիկ կերպով տարածվել դեպի այլ երկրների ներկայացուցչություններ։Նունե ԳրիգորյանԼուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի Tweet Դիտում՝ 2361