Մինչեւ Ամանոր մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել եւ շատերն են մտածում, թե որտեղ եւ ինչպես այն կարելի է դիմավորել: Նրանց համար, ովքեր վերջին տարիներին փորձել են բոլոր «ավանդական» տարբերակները՝ եվրոպական մայրաքաղաքներ, Արաբական Միացյալ Էմիրություններ կամ Եգիպտոս, հետաքրքիր առաջարկներ ունի վրացական Silk Hospitality ընկերությունը, որը յուրահատուկ հյուրանոցների «հավաքածու» ունի Թբիլիսիում, Բաթումիում, Ցինանդալիում եւ Բակուրիանիում:Թբիլիսիի Telegraph հյուրանոցում տոնակատարությունները կմեկնարկեն դեկտեմբերի 31-ին: Սպասվում է դինամիկ ամանորյա ծրագիր երաժիշտ Քաիդի Թաթհամի մասնակցությամբ: Լուսանկարը՝ Silk Hospitality Տոնական ընթրիք է լինելու Grand Café-ում եւ Philosophico իտալական ռեստորանում, երեկույթներ The Rolling Stone Rooftop Bar-ում, ինչպես նաեւ Tatuza ջազ ակումբում։Մանրամասների համար անցեք հետեւյալ հղումով։Իսկ Tsinandali Estate, Radisson Collection հյուրանոցի հյուրերը դեկտեմբերի 31-ը կարող են նշել ավանդույթի եւ ժամանակակից ռիթմի տոնական համադրությամբ՝ վայելելով Alilo-ի կատարումները եւ Դավիթ Մազանաշվիլիի խմբի կենդանի երաժշտությունը: Լուսանկարը՝ Silk Hospitality Տոնակատարությունները կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 1-ից 7-ը:Մանրամասների համար անցեք հետեւյալ հղումով։Թբիլիսիի Radisson Blu Iveria-ում դեկտեմբերի 31-ին կտիրի տոնական մթնոլորտ՝ Filini ռեստորանում Jazz Trio-ի մասնակցությամբ, իսկ Oxygen Bar-ում ելույթ կունենա DJ Machaidze-ն: Լուսանկարը՝ Silk Hospitality Մանրամասների համար անցեք հետեւյալ հղումով։Kokhta Bakuriani հյուրանոցը խոստանում է անմոռանալի ամանորյա գիշեր լեռներում՝ Բեքա Գոչիաշվիլիի, Լուկա Տոպուրիայի և Թեմուրիկո Դիասամիձեի կենդանի ելույթներով: Լուսանկարը՝ Silk Hospitality Տոնակատարությունները կշարունակվեն մինչեւ հունվարի 7-ը:Մանրամասների համար անցեք հետեւյալ հղումով։Radisson Blu Hotel Batumi-ում դեկտեմբերի 31-ին հյուրերը կարող են վայելել 4UP Band-ի կենդանի երաժշտությունը Umami at Clouds-ում: Լուսանկարը՝ Silk Hospitality Medea ռեստորանում էլ տոնական երեկոն կանցնի Jazz Radio-ի նվագակցությամբ։Մանրամասների համար անցեք հետեւյալ հղումով։ Tweet Դիտում՝ 4561