2025թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ բանկերի զուտ շահույթը կազմել է շուրջ $793 մլն

17.10.2025 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#RUMELS Management Solutions #Ռուբեն Մելիքյան #բանկեր
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:

Վերջին 25 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։

Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2025 թվականի 9 ամիսների համար:

Զուտ շահույթ 

2025 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 308 մլրդ ՀՀ դրամ, ինչը 49 մլրդ ՀՀ դրամով կամ 15%-ով  ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։ 

Նշված ժամանակաշրջանում բոլոր բանկերը գրանցել են շահույթ:

Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 103 մլրդ ՀՀ դրամ։ Արդշինբանկը նաեւ առաջատարն է ըստ ընդհանուր ակտիվների։


Վարկային պորտֆել

Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2025 թվականի 9 ամիսների ընթացքում աճել է 15,8%-ով։

Առ 30.09.2025թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 7.268 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 61%-ը։

Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։


Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Ամիօ բանկ  եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 64,7%-ը:

Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 21,2%


Պարտատոմսեր

Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2025 թվականի 9 ամիսների ընթացքում նվազել է 14 մլրդ ՀՀ դրամով, կամ 2,7%-ով։ 

Առ 30.09.2025թ. բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 494 մլրդ ՀՀ դրամ։

17 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։


Ընդհանուր կապիտալ

2025 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 251 մլրդ ՀՀ դրամով, կամ 14,2%-ով ու կազմել 2.028 մլրդ ՀՀ դրամ։ 

Նշված ժամանակահատվածում հետեւյալ բանկերն ավելացրել են կանոնադրական կապիտալը ընդհանուր 138,5 մլրդ ՀՀ դրամով.

- Արդշինբանկ՝ 97,5 մլրդ ՀՀ դրամ
- Ամիօ բանկ՝ 20 մլրդ ՀՀ դրամ
- IDBank՝ 17 մլրդ ՀՀ դրամ 
- Յունիբանկ՝ 3,9 մլրդ ՀՀ դրամ

2025 թվականի 9 ամիսների ընթացքում 9 բանկ վճարել է դիվիդենտներ՝ ընդհանուր 182 մլրդ ՀՀ դրամ։

- Արդշինբանկ՝ 138 մլրդ ՀՀ դրամ (որից 97,5 մլրդ ՀՀ դրամ ուղղվել է կանոնադրական կապիտալի ավելացմանը՝ սովորական եւ արտոնյալ բաժնետոմսերի տեսքով)
- Ինեկոբանկ՝ 10 մլրդ ՀՀ դրամ
- Յունիբանկ՝ 7,8 մլրդ ՀՀ դրամ
- IDBank ՝ 7 մլրդ ՀՀ դրամ 
- Ակբա բանկ՝ 6,6 մլրդ ՀՀ դրամ
- Կոնվերս Բանկ՝ 4,3 մլրդ ՀՀ դրամ
- ԱրարատԲանկ՝ 4 մլրդ ՀՀ դրամ
- Evocabank՝ 2,5 մլրդ ՀՀ դրամ
- Հայէկոնոմբանկ՝ 1,3 մլրդ ՀՀ դրամ


2025թ. 9 ամիսների եւ նախորդ ժամանակահատվածների համար ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունները հասանելի են այս հղումով:
Դիտում՝ 6384
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW