Սեպտեմբերի 26-ին Երեւանում կայացավ «ԼՍՈՖՏ» ընկերության 30-ամյակին նվիրված միջոցառումը։ Տեխնոլոգիական համայնքի համար սա ոչ միայն տոն էր, այլեւ յուրատեսակ հայացք դեպի անցած ճանապարհ՝ մարտահրավերներով, նվաճումներով եւ ապագայի նոր տեսլականով։«ԼՍՈՖՏ»-ը հիմնադրվել է 1995 թվականին, այն օրերին, երբ Հայաստանում գրեթե չկային անհրաժեշտ պայմաններ՝ ոչ էլեկտրականություն, ոչ էլ կապի կայուն համակարգ։ Սակայն ընկերությունը, մեկնարկելով ընդամենը հինգ աշխատակիցներով եւ մեկ համակարգչով, կարողացավ դառնալ Հայաստանի ֆինանսական համակարգի ավտոմատացման առաջատարներից։ Այսօր այն սպասարկում է ՀՀ Կենտրոնական բանկին, նախարարություններին, բանկերին ու վարկային կազմակերպություններին՝ ապահովելով կարեւորագույն ծրագրային մի շարք լուծումներ։ Լարսիա Լալայանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Միջոցառման բացման խոսքում ընկերության տնօրեն Լարիսա Լալայանը հիշեց «ԼՍՈՖՏ»-ի առաջին քայլերը. «30 տարի առաջ աշխատում էինք գրեթե զրոյական պայմաններում։ Չունեինք համակարգիչ, մեր առաջին համակարգիչը գնեցինք միայն վեց ամիս անց։ Սկզբնական շրջանում Կենտրոնական բանկը մեզ սենյակ տրամադրեց։ Վեց ամիս անց արդեն վարձեցինք երկու փոքրիկ սենյակ, որտեղից էլ սկսվեց մեր մեծ ճանապարհը։ Այսօր մենք ունենք շուրջ 70 աշխատակից եւ շարունակ փորձում ենք ընդլայնվել»,- պատմեց Լարիսա Լալայանը։Նա ընդգծեց, որ թիմի հաջողության առանցքում մարդիկ են։ Այդ նվիրվածությունն ու թիմային ոգին են շարունակ նպաստել մեր զարգացմանը։ Լուսանկարը՝ ԼՍՈՖՏ Միջոցառման ընթացքում «ԼՍՈՖՏ»-ի ղեկավարն անդրադարձավ նաեւ անցած 30 տարիների ընթացքում հաղթահարած դժվարություններին։ Խոսելով առաջին տարիների մասին՝ նա հիշեց, որ հաճախ ստիպված էին լինում աշխատել տան պայմաններում կամ ուղեւորվել երկարատեւ գործուղումների՝ առանց տարրական հարմարությունների։ «Դա կյանքի ու մահվան հարց էր, քանի որ ոչ մի բանկ չէր կարող կանգ առնել»,- հիշեց տիկին Լալայանը։«ԼՍՈՖՏ»-ը մշտապես եղել է ֆինանսական ոլորտի առաջատար տեխնոլոգիական գործընկերը։ Սկսած առաջին օնլայն բանկինգի լուծումներից մինչեւ ժամանակակից բարդ ենթակառուցվածքներ՝ ընկերությունը քայլել է ժամանակի պահանջներին համընթաց։Ընկերության առաքելությունը պարզ է․ ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն ֆինանսական հաստատություններին իրենց հաճախորդներին սպասարկել ավելի արագ, անվտանգ եւ արդյունավետ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «ԼՍՈՖՏ»-ը տրամադրում է անհատականացված ծրագրեր՝ սկսած բանկային հիմնական գործառույթների ավտոմատացումից մինչեւ բջջային հավելվածներ։Այսօր «ԼՍՈՖՏ»-ի գործընկերների թվում են՝ Կենտրոնական բանկը, Արցախբանկ, IDBank-ը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Յունիբանկը, Արդշինբանկը, ՀՀ ֆինանսների, ՀՀ ներքին գործերի, առողջապահության նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը, ինչպես նաեւ մի շարք վարկային եւ ֆինանսական կազմակերպություններ։ Լուսանկարը՝ ԼՍՈՖՏ «ԼՍՈՖՏ»-ի լուծումներն ընդգրկում են բանկային հիմնական համակարգեր (LSBank), բյուջետային եւ գանձապետական ծրագրեր (LSBudget, LSFinance), ինչպես նաեւ հեռահար սպասարկման գործիքներ (I-Banking, M-Banking, Client-Treasury): Ընկերությունն առաջարկում է նաեւ թվային գրանցման, տեղեկատվական անվտանգության ու բիզնես գործընթացների ավտոմատացման ծառայություններ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Լարիսա Լալայանը վստահ է, որ «ԼՍՈՖՏ»-ը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու․ «Մենք միշտ աշխատում ենք քայլել ժամանակին համընթաց, կատարելագործել մեր ծրագրերը եւ նորարար լուծումներ բերել։ Մեր համակարգերը երբեք չեն մնում անփոփոխ․ դրանք զարգանում են նոր տեխնոլոգիաների հետ միասին», – ընդգծեց նա։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «ԼՍՈՖՏ»-ը մեծ դեր է խաղում ներկայիս հայաստանյան ֆինանսական ոլորտի կայացման ու արդիականացման գործում։ Այսօր ընկերությունը ոչ միայն բանկային համակարգի, այլեւ պետական կառավարման ու կրթական ոլորտի համար կարեւորագույն տեխնոլոգիական լուծումների մատակարարն է։ Իսկ 30-ամյակի տոնը դարձավ հիշեցում, որ հաջողության հիմքում հաճախ ամենադժվար տարիներին դրսեւորված համառությունն ու նվիրվածությունն են։Աստղիկ ՀովհաննեսովԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ «ԼՍՈՖՏ»-ի Tweet Դիտում՝ 6579