Սանասար Բեգլարյան. Flash-ն Էկոհամակարգ է՝ նոր ձեւաչափով, նոր էներգիայով, նոր հնարավորություններով

22.09.2025 | 00:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հայաստանում վառելիքի շուկայի առաջատար ընկերություններից «Ֆլեշը» հանդիսավոր ու տոնական երեկոյով ազդարարեց իր 30-ամյակի միջոցառումների մեկնարկը։ Լցակայանների նոր ձեւաչափից մինչեւ ժամանակակից բջջային հավելված. ընկերության 30-ամյակին ընդառաջ զրուցել ենք «Ֆլեշի» գործադիր տնօրեն Սանասար Բեգլարյանի հետ։ 

- Պարոն Բեգլարյան, օրեր առաջ հայտարարեցիք, որ մեկնարկում եք ընկերության 30-ամյակի միջոցառումները՝ Flash 3.0 հայեցկարգով։ Մանրամասնեք խնդրեմ` ի՞նչ է Flash 3.0-ն։ 

- Flash 3.0-ն մեր երեսուն տարիների երկար պատմության հաջորդ շրջանն է, որին հասել ենք սկսած 1.0-ից՝ համառ ու ռիսկային սկզբից, 2.0-ից՝ ընդլայնումից ու զարգացման փուլից։ Հիմա մենք արդեն նոր դարաշրջանում ենք՝ 3.0-ում։ 

Flash-ը հիմնադրվել է 1995 թվականին՝ մեր երկրի համար բավականին բարդ շրջանում. պատերազմի, Խորհրդային Միության փլուզման, երկրաշարժի  հետեւանքներ, բազում դժվարություններ։ Այդ պայմաններում Ֆլեշի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը, հասկանալով մեր երկրում վառելիքի անհրաժեշտությունն ու կարեւորությունը, ռիսկի դիմեց, սկսեց վառելիքի ներկրումը՝ հիմք դնելով ընկերության ստեղծմանը։ Դա, իսկապես, ռիսկի դիմել էր, քանի որ այդ պայմաններում նման բան մեկնարկելը ոչ թե բարդ էր, այլ՝ չափազանց բարդ։  Ոլորտն ու շուկան զարգացած չէին, չկային ենթակառուցվածքներ, պայմաններ։ Նույնիսկ լցակետեր գոյություն չունեին, բենզինը վագոններով հասնում էր Հայաստան, հենց նույն վագոնների վրայից էլ վաճառվում էր։ Այս պայմաններում անգամ ընկերությունն աստիճանաբար, քայլ առ քայլ, ժամանակի հետ զարգանում էր։ 


Մինչեւ 2005  թվականը մեր առաջին տասնամյակն է, որը մենք այս հայեցակարգի շրջանակում անվանում ենք Flash 1.0: Դա մեր սկիզբն էր, որը հիմնված էր տեսլական ունենալու, համառության ու կուռ հավատի վրա։

2005-ից սկսած մեկնարկեց մեր երկրորդ տասնամյակը՝ Flash 2.0-ն։ Այն համարում ենք մեր ակտիվ զարգացման փուլ, քանի որ սկսեցինք ձեւավորել նոր ենթակառուցվածքներ, արդիականացնել լցակայանները, մեծացնել ցանցն ու աշխարհագրությունը։ 

Առաջին փուլում ընկերությունն ուներ ընդամենը մի քանի աշխատակից, երկրորդում՝ մեծացրինք նաեւ թիմը, դարձանք ամենախոշոր հարկատուներից եւ գործատուներից մեկը։ Զարգացումը, ընդլայնումը եւ մոդեռնիզացիան Flash 2.0-ն է։  


Այսօր արդեն մենք մեկնարկում ենք Flash 3.0 -ն՝ նոր ձեւաչափով, նոր էներգիայով, նոր հնարավորություններով։ 

- Ի՞նչ է առաջարկում Flash-ն այս ձեւաչափին համապատասխան։ 

- Flash 3.0 անվանումն ինքնին հուշում է, որ մենք այլեւս նոր դարաշրջանում ենք, ու պետք է քայլենք թվային աշխարհի  պահանջներին համահունչ։ Flash-ն այլեւս միայն  վառելիքի մատակարար չէ։  Flash-ը ճանապարհային ենթակառուցվածքում ծառայություն մատուցող ընկերություն։ 

Flash 3.0 կարգախոսին համապատասխան մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ծառայություններ ու հնարավորություններ, որոնք էականորեն բարելավում են նրանց փորձառությունը։ Օրինակ, ավանդական վառելիքի հետ միասին մենք սահուն անցում ենք կատարում դեպի էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ ավելացնելուն։ Սա նշանակում է, որ էլեկտրական մեքենայով երկար ճանապարհն այլեւս մտահոգություն չէ։ Էլեկտրական մեքենայի վարորդները մշտապես ունենում են այդ խնդիրը, երբ դժվարանում են գտնել լիցքավորման կետ, այն էլ՝ գերարագ, որը կխնայի ժամանակն ու այլ ռեսուրսներ։ Արդյունքում՝ խուսափում են էլեկտրական մեքենայով երկար ճանապարհ գնալ։ Մենք Հայաստանի թիրախային մարզերում ու հանգույցներում, ամենակարեւոր մայրուղիներին ու ճանապարհներին ապահովելու ենք ժամանակակից գերարագ էլեկտրական լիցքավորման կետերով։ 


Շուտով մենք ներկայացնելու ենք նաեւ միանգամայն նոր ձեւաչափով լցակայաններ, որոնք ունեն հատուկ նախագծում, հատուկ կոնցեպցիա։

3.0 հայեցակարգին համապատասխան՝ Flash-ի լիցքավորման կետն այլեւս միայն վառելիքի համար չէ, այն  ճանապարհային ամբողջական էկոհամակարգ է։ 

Մենք նաեւ շատ լավ գիտակցում ենք, որ ժամանակակից աշխարհում բիզնեսները չեն կարող զարգանալ առանց թվային փոխակերպման, ուստի մենք եւս անմասն չմնալով ժամանակի պահանջներից, մեր հաճախորդների համար ստեղծել ենք նաեւ թվային ենթակառուցվածք՝ ավելի հասանելի դարձնելու մեր ծառայությունները։ 30 ամյակին ընդառաջ ներկայացրինք Flash Mobile բջջային հավելվածը, որը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում օգտատերերին։ Հավելվածում թարմացումներն  ու նորարարությունները շարունակական են լինելու։ 

- Flash-ը նաեւ ընդլայնել է ծառայությունները՝ առաջարկելով Express Shop խանութ-սրահներ։ Ի՞նչ առանձնահատկություն ունեն դրանք։ 

- Ինչպես նշեցի, Flash-ն իր գործունեությամբ բարելավում է հաճախորդների փորձառությունը։ Քանի որ մենք արդեն ամբողջական էկոհամակարգ ենք, մեր հաճախորդը ոչ միայն վարորդն է, այլեւ իր ամբողջ ընտանիքն ու մեքենայի ուղեւորը։ Flash-ն ամբողջ ընտանիքի համար է. մեր լցակետերում մինչ լիցքավորվում է մեքենան, վարորդն իր ընտանիքի հետ միասին կարող է  «լիցքավորվել» այն դրական էներգիայով, որը կա մեր ջերմ միջավայրով Express shop-երում։ Այդտեղ հնարավոր է համտեսել մեր արդեն հայտնի ու սիրված դարձած հոթ-դոգները՝ Հոթսթերները, ճանապարհի համար վերցնել համեղ ու թարմացնող սուրճ, կատարել այլ անհրաժեշտ գնումներ ու լիցքավորված շարունակել ճանապարհը։  


Նմանատիպ հայեցակարգերով մենք նպատակ ունենք նոր միջավայր ու մշակույթ բերել Հայաստան, մեր հաճախորդների համար ստեղծել լավագույն պայմաններն ու, իհարկե, ապահովել դրանց հասանելի լինելը։ 

- Պարոն Բեգլարյան, արդեն քաղաքում հաճախ ենք նկատում նաեւ ձեր նոր կարգախոսը։  Ի՞նչ խորհուրդ ունի այն։ 

- Երկար տարիներ մեր կարգախոսը եղել է «Բարի համբավն ամենաթանկ կապիտալն է»։ Այս 30 տարիների մեր գործունեությամբ  հանուն դրա ենք գործել ու դա ապացուցել ենք։ Ուստի օրինաչափ է, որ այսօր մեր կարգախոսը կարճ է, բայց բովանդակալից՝ «Վստահի՛ր»։ Մենք մեր հաճախորդին ասում ենք վստահիր, քանի որ ունենք տարիների փորձ, ունենք նվիրում ու պատասխանատվություն՝ մեր արած գործի հանդեպ։ 


Մենք նշում ենք մեր անցած 30 տարին, բայց մենք նշում ենք նոր սկիզբը։  Flash-ի զարգացումն ու երկար ճանապարհը շարունակում ենք նոր հնարավորություններով, նոր ձեւաչափով,  նոր էներգիայով։
Դիտում՝ 5566
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW