Կարո՞ղ է արդյոք ընդամենը մեկ դրամը կյանքեր փոխել։ Պատասխանը հնչում է արդեն հինգ տարի շարունակ. IDBank-ի եւ Իդրամի նախաձեռնած «Մի դրամի ուժը» ծրագիրը ցույց է տալիս, որ անգամ ամենափոքր մասնակցությունը մեծ ուժի կարեւոր մասնիկ է դառնում։Սեպտեմբերի 5-ին ընկերությունները նշել են ծրագրի հինգ տարին։ Միջոցառմանը ներկա էին գործընկեր կազմակերպությունների ու հիմնադրամների ներկայացուցիչներ, սոցիալական պատասխանատվության ոլորտի մասնագետներ եւ գաղափարի հետեւորդներ։ Մհեր Աբրահամյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Երբ նոր էինք սկսում, մեծ հույսեր ունեինք, որ հաջողված նախագիծ է լինելու, բայց այն, ինչ ստացվեց, շատ ավելին էր, քան մենք սպասում էինք։ Մեր սպասելիքները իրապես գերազանցվել են այս ծրագրով, որովհետեւ այսօր հինգ տարեկան է «Մի դրամի ուժը» նախագիծը, որի հիմնական փիլիսոփայությունն ու գաղափարն այն է, որ նույնիսկ շատ փոքր գումարով, նույնիսկ մեկ դրամով կարելի է բազմաթիվ մեծ, լավ ու բարի գործերի մասնակից դառնալ», – ասում է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ Տաթեւիկ Վարդեւանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս IDBank-ի եւ Իդրամի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը ընդգծել է, որ ընկերությունների նախաձեռնությունները միշտ էլ ավելի լայն նպատակ են ունեցել. ստեղծել պատասխանատու ու առողջ միջավայր։ «Սա ոչ միայն բարեգործություն է, այլ՝ նախ եւ առաջ պատասխանատվություն», – շեշտել է Տաթեւիկ Վարդեւանյանը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս IDBank-ը եւ Իդրամը ներկայացրել են իրենց Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղությունները՝ ֆինանսական կրթություն, թվային գրագիտություն, մարզերի զարգացում, բնապահպանություն, ներառականություն, փոքր ու միջին բիզնեսի աջակցություն, սոցիալական աջակցություն եւ աշխատակիցների իրավունքների պաշտպանություն։ Ընտրությունը պայմանավորված է հասարակության ակնկալիքներով. հենց այս ոլորտներում են, ըստ անցկացված ուսումնասիրության, մարդիկ Իդրամ եւ IDBank ընկերություններից սպասում փոփոխություններ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մենք փորձում ենք որոշակիորեն հավասարակշռել ոլորտները, որոնց միջոցներ ենք ուղղում։ 2020-2021 թվականներին գերակշռող են եղել զինծառայողների հետ կապված ծրագրերը, իսկ վերջին տարիներին կարծում եմ՝ ավելի շատ կրթական, առողջապահական, ապագայում նաեւ բնապահպանական ուղղությունը եւս կլինի մեր հիմնական թիրախներից մեկը», – նշել է Մհեր Աբրահամյանը։ Մհեր Աբրահամյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Միջոցառման երկրորդ մասում ամփոփվել են վերջին հինգ տարվա ձեռքբերումները՝ «Մի դրամի ուժի» շնորհիվ կյանքի կոչված ծրագրերն ու Ընկերությունների ԿՍՊ այլ նախաձեռնությունների արդյունքները, որոնց շարքում են արցախցիներին ուղղված «Կողք կողքի» աջակցության ծրագիրը, «Ֆինանսապես գրագետ Իդրամի եւ IDBank-ի հետ» ֆինանսական գրագիտության արշավը, «Բարին գործենք» նախաձեռնությունը․ ավելի քան 500 մլն դրամ, 10-ից ավելի ոլորտ, տասնյակ հիմանդրամներ, հարյուրավոր ծրագրեր․ այս ցուցանիշների հետեւում մարդկային ճակատագրեր են՝ հաջողության ու վերափոխման պատմություններ։ «Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Երբեմն մարդկանց թվում է, որ փոքր քայլերով կամ փոքր գործերով՝ 10-20 դրամով, մենք չենք կարող մեծ փոփոխությունների հասնել։ Բայց «Մի դրամի ուժը» եկավ ու ապացուցեց, որ ամենափոքր քայլերը կարող են մեծ փոփոխության բերել։ Դրա ապացույցն են այն հազարավոր կյանքերը, որոնք իսկապես գործնականորեն փոխում է «Մի դրամի ուժը»», – ասել է «Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանը։ «Հայ մայրեր» ՀԿ հիմնադիր Նարինե Մանուկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Հայ մայրեր» ՀԿ-ի հիմնադիր Նարինե Մանուկյանը պատմել է, թե ինչպես է «Մի դրամի ուժը» աջակցել իրենց աշխատանքին.«Հայաստանում սոցիալական պատասխանատվությունը դեռ շատ զարգացած չէ, եւ հիմնականում բարեգործությունն իրականացվում է անհատների կողմից։ Բայց IDBank-ը եղել է այն քիչ կազմակերպություններից մեկը, որ տարիներ շարունակ կանգնած են մեր կողքին։ Մենք միասին ծրագրեր ենք իրականացրել հաշմանդամություն ունեցող երեխաների համար, իսկ 2020-ից հետո՝ նաեւ արցախցի կանանց ու մայրերի համար։ Այս պահին էլ ունենք լայնածավալ ծրագիր՝ 65 տեղահանված կանանց համար մատնահարդարման ու կար ու ձեւի դասընթացներով։ Մենք ոչ միայն ուսուցանում ենք, այլեւ նվիրում ենք անհրաժեշտ գույք, որպեսզի նրանք կարողանան իրենց համայնքներում ունենալ արժանապատիվ աշխատանք ու կյանք»։Այս պատմությունները վկայում են, որ «Մի դրամի ուժը» ոչ միայն դրամահավաքի ծրագիր է, այլ իրական հենարան հարյուրավոր ընտանիքների համար։ Իրինա Փահլեւանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Թվերի հետեւում կանգնած են նաեւ պատերազմի մասնակիցների պատմությունները։«4090» բարեգործական հիմնադրամի ղեկավար Իրինա Փահլեւանյանը պատմել է․«Մեր հիմնադրամը 2025 թվականից կրթավճար է տրամադրում պատերազմի մասնակիցներին։ Յուրաքանչյուր վճարող հասկանում է, որ իր գործարքից ընկերությունը փոխանցում է մեկ դրամ, եւ այդ դրամների գումարով ստացվում են շատ լուրջ արդյունքներ։ 2025 թվականին, օրինակ, մենք կարողացանք մեր շահառուներին առողջապահական փաթեթներով ապահովել, կազմակերպեցինք միջոցառումներ, իսկ կրթավճարները դարձան նրանց ապագայի իրական երաշխիք։ Ամենակարեւորը՝ մեր շահառուները իրենք էլ ոգեւորված են եւ արդեն գիտակցաբար կատարում են Իդրամի վճարումներ՝ իմանալով, որ նույնիսկ իրենց փոքր մասնակցությամբ օգուտ են ստանում հենց իրենք»։Իրինա Փահլեւանյանի խոսքով՝ նախաձեռնությունն էական փոփոխություն է բերել ոչ միայն շահառուների կյանքում, այլեւ ամբողջ համայնքում՝ տարածելով սոցիալական պատասխանատվության մշակույթը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Պանելային քննարկման ընթացքում մասնակիցները խոսեցին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարի ու «Մի դրամի ուժի» ունեցած ազդեցության մասին։ Միջոցառման ավարտին IDBank-ի եւ Իդրամի ղեկավարները հիշեցրեցին, որ «Մի դրամի ուժը» միայն թվեր չեն, սա մի նոր մշակույթ է, որտեղ բիզնեսը դառնում է մարդկանց կյանքի բարելավման գործիք։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մեզ համար բիզնեսի իրական արժեքը չափվում է ոչ միայն ցուցանիշներով, այլեւ նրանով, թե ինչ ազդեցություն է այն թողնում մարդկանց կյանքում», – ասել է Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը։IDBank-ի նախագահ Մհեր Աբրահամյանն էլ հավելել է. «Հավատում ենք, որ ներդրումներ կատարելով այնտեղ, որտեղ մարդիկ սպասում են մեզ, մենք իսկապես կարող ենք փոխել մեր երկիրը դեպի լավը»։Միջոցառումն ավարտվել է լավագույն գործընկերների եւ Idram&IDBank համակարգերով ամենաշատ վճարումներ կատարած երեկոյին ներկա օգտատերերի պարգեւատրմամբ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Եվ հենց այստեղ է, որ մեկ դրամը դադարում է լինել դրամ․ այն դառնում է հույս, աշխատանք, կրթություն, բուժում։ Հինգ տարում այն վերածվել է հարյուրավոր ճակատագրերի պատմության։ Հետեւաբար՝ մեկ դրամի իրական արժեքը չափվում է մարդկանց փոխված կյանքով։Աստղիկ ՀովհաննեսովԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի Tweet Դիտում՝ 11307