Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:Վերջին 25 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2025 թ. 1-ին կիսամյակի համար:Զուտ շահույթ 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 200,7 մլրդ ՀՀ դրամ, ինչը 29 մլրդ ՀՀ դրամով կամ 16,6%-ով ավել է, քան 2024 թվականի նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։ Նշված ժամանակաշրջանում բոլոր բանկերը գրանցել են շահույթ:Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկ-ը շուրջ 68,8 մլրդ ՀՀ դրամով։ Արդշինբանկը նաեւ առաջատարն է ըստ ընդհանուր ակտիվների։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Վարկային պորտֆելԲանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում աճել է 10,3%-ով։Առ 30.06.2025թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 6.925 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 60%-ը։Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Ամիօ բանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 64,4%-ը:Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 21,1%: Լուսանկարը՝ RUMELS Management Solutions ՊարտատոմսերԲանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում նվազել է 42 մլրդ ՀՀ դրամով, կամ 8%-ով։ Առ 30.06.2025թ. բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 466 մլրդ ՀՀ դրամ։17 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Ընդհանուր կապիտալ2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 183 մլրդ ՀՀ դրամով, կամ 10%-ով ու կազմել 1.960 մլրդ ՀՀ դրամ։ Այս ավելացումը հիմնականում պայմանավորված է գրանցված զուտ շահույթով՝ 200,7 մլրդ ՀՀ դրամ, Ամիօ բանկի կանոնադրական կապիտալի աճով՝ 20 մլրդ ՀՀ դրամ եւ վճարված դիվիդենտներով:2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում՝ 8 բանկ վճարել է դիվիդենտներ ընդհանուր 136,4 մլրդ ՀՀ դրամ։- Արդշինբանկ՝ 103 մլրդ ՀՀ դրամ (որից 97,5 մլրդ ՀՀ դրամ ուղղվել է կանոնադրական կապիտալի ավելացմանը՝ սովորական եւ արտոնյալ բաժնետոմսերի տեսքով)- Ինեկոբանկ՝ 8 մլրդ ՀՀ դրամ- IDBank՝ 7 մլրդ ՀՀ դրամ- Ակբա բանկ՝ 6,6 մլրդ ՀՀ դրամ- Կոնվերս Բանկ՝ 4,3 մլրդ ՀՀ դրամ- ԱրարատԲանկ՝ 4 մլրդ ՀՀ դրամ- Evocabank՝ 2,5 մլրդ ՀՀ դրամ- Հայէկոնոմբանկ՝ 1 մլրդ ՀՀ դրամ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions 2025թ. 1-ին կիսամյակի եւ նախորդ ժամանակահատվածների համար ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունները հասանելի են այս հղումով: Tweet Դիտում՝ 11128