ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 2025թ II եռամսյակի արդյունքները

04.07.2025 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Banks.am-ը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2025թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը (787 հիշատակում), որին հաջորդում են IDBank-ը (746 հիշատակում) եւ Կոնվերս Բանկը (711 հիշատակում):  


II եռամսյակում լրատվական կայքերում առաջատար է Ամերիաբանկը՝ 762 հիշատակում, թերթերում IDBank-ը՝ 21 հոդված, իսկ հեռուստատեսությամբ ԱրարատԲանկը՝ 18 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է Կոնվերս Բանկը՝ 704 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով IDBank-ն է՝ 673 հիշատակում, երրորդը Ամերիաբանկը՝ 593 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Ֆասթ բանկը՝ 99,3 %, 451 դրական հիշատակում 454-ից: Երկրորդն այս ցուցանիշով Կոնվերս Բանկն է՝ 99,0 %, 704 դրական հիշատակում 711-ից, երրորդը՝ ԱրարատԲանկն է՝ 96,9 %, 344 դրական հիշատակում 355-ից:

***

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:  

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (9 անվանում):   

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2025թ. 1-ին եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 8805
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW